https://arm.sputniknews.ru/20260311/irani-het-hakamartutjuny-karvogh-er-baqvi-hamar-tsanr-hetevanqner-unenal-pritchin-99721845.html
Իրանի հետ հակամարտությունը կարող էր Բաքվի համար ծանր հետևանքներ ունենալ. Պրիտչին
Իրանի հետ հակամարտությունը կարող էր Բաքվի համար ծանր հետևանքներ ունենալ. Պրիտչին
Sputnik Արմենիա
Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանը գուցե կուզեր Լեռնային Ղարաբաղում գրանցած իր հաջողությունը տարածել պատերազմական այլ թատերաբեմերում, բայց ողջամտությունը հաղթեց։ 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T15:11+0400
2026-03-11T15:11+0400
2026-03-11T15:38+0400
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99717262_0:0:1920:1080_1920x0_80_0_0_29ee6fae1bb3e2e8fc069736462e7fd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ադրբեջանում գերակշռեց ողջամտությունը, և Բաքուն ձեռնպահ մնաց Թեհրանի հետ հակամարտությունից։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Պրիտչինը այսպես է մեկնաբանում Ադրբեջանի «նահանջը» Իրանի հետ վերջին լարվածությունից հետո։Մարտի 9-ին հայտնի դարձավ, որ Իրանի և Ադրբեջանի նախագահները զրուցել են հեռախոսով, այնուհետև Բաքուն հայտարարեց Իրանի հետ բեռնափոխադրումների վերսկսման և Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև օդային հաղորդակցության վերականգնման մասին։ Դրանք դադարեցվել էին այն բանից հետո, երբ Բաքուն Իրանին մեղադրեց Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ–ներով հարվածելու մեջ։«Հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական հաջողություններից հետո Ադրբեջանը գայթակղություն ուներ այդ հաջողությունը տարածելու այլ թատերաբեմերում։ Սակայն պարզ է, որ Ադրբեջանի և Իրանի բանակների ներուժը համեմատելը անհնար է օբյեկտիվ պատճառներով»,– ասաց Պրիտչինը Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հարթակում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։Ամենից զատ, ռազմական գործողությունների դեպքում իրանական հրթիռային հարձակման տակ կհայտնվեին ադրբեջանական կարևորագույն, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտները։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99717262_199:0:1639:1080_1920x0_80_0_0_55071c5efe63befe72686a6d6d5ed85e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, видео, տեսանյութ, տեսանյութեր
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, видео, տեսանյութ, տեսանյութեր
Իրանի հետ հակամարտությունը կարող էր Բաքվի համար ծանր հետևանքներ ունենալ. Պրիտչին
15:11 11.03.2026 (Թարմացված է: 15:38 11.03.2026) Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանը գուցե կուզեր Լեռնային Ղարաբաղում գրանցած իր հաջողությունը տարածել պատերազմական այլ թատերաբեմերում, բայց ողջամտությունը հաղթեց։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ադրբեջանում գերակշռեց ողջամտությունը, և Բաքուն ձեռնպահ մնաց Թեհրանի հետ հակամարտությունից։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Պրիտչինը այսպես է մեկնաբանում Ադրբեջանի «նահանջը» Իրանի հետ վերջին լարվածությունից հետո։
Մարտի 9-ին հայտնի դարձավ, որ Իրանի և Ադրբեջանի նախագահները
զրուցել են հեռախոսով, այնուհետև Բաքուն հայտարարեց Իրանի հետ բեռնափոխադրումների վերսկսման և Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև օդային հաղորդակցության վերականգնման մասին։ Դրանք դադարեցվել էին այն բանից հետո, երբ Բաքուն Իրանին մեղադրեց Նախիջևանի օդանավակայանի վրա ԱԹՍ–ներով հարվածելու մեջ։
«Հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական հաջողություններից հետո Ադրբեջանը գայթակղություն ուներ այդ հաջողությունը տարածելու այլ թատերաբեմերում։ Սակայն պարզ է, որ Ադրբեջանի և Իրանի բանակների ներուժը համեմատելը անհնար է օբյեկտիվ պատճառներով»,– ասաց Պրիտչինը Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հարթակում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։
Ամենից զատ, ռազմական գործողությունների դեպքում իրանական հրթիռային հարձակման տակ կհայտնվեին ադրբեջանական կարևորագույն, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտները։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: