https://arm.sputniknews.ru/20260311/hhn-karvogh-e-taratsashrjanajin-hangujc-darnal-rusakan-ynkerutjunneri-hamar-ivanvova-99725631.html
ՀՀ–ն կարող է տարածաշրջանային հանգույց դառնալ ռուսական ընկերությունների համար. Իվանովա
ՀՀ–ն կարող է տարածաշրջանային հանգույց դառնալ ռուսական ընկերությունների համար. Իվանովա
Sputnik Արմենիա
Ապրանքների մատակարարման վրա ազդում է նաև լոգիստիկան: Հայաստանում հույս ունեն, որ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երթուղին թույլ կտա լուծել այդ հարցը: 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T16:54+0400
2026-03-11T16:54+0400
2026-03-11T16:55+0400
հայաստան
առևտուր
ռուսաստան
երկաթուղի
վերին լարս
անաստասիա իվանովա
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99715904_0:0:1920:1080_1920x0_80_0_0_412d537ef2d81e0770addbc6bf185aea.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանը պետք է դիտարկել ոչ միայն որպես փոքր և տարողունակ շուկա, այլև որպես տարածաշրջանային հանգույց, որը ռուսական ընկերություններին թույլ է տալիս դուրս գալ հարևան երկրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան։Հայաստանի կառավարությունն օգնում է այն ընկերություններին, որոնք ապրանքներ են արտադրում երկրի ներսում և վաճառում են դրանք արտերկրում, ուստի Ռուսաստանից որոշ ընկերություններ արտադրության մի մասը տեղափոխում են այստեղ: Ապրանքն արդեն Հայաստանում պատրաստելու դեպքում ավելի հեշտ է այն արտահանել այլ երկրներ, այդ թվում՝ Եվրոպա։Մասնավորապես հայկական շուկայում պահանջված է սննդի արդյունաբերության ռուսաստանյան արտադրանքը` ներառյալ պատրաստի կիսաֆաբրիկատները, ժողովրդական սպառման ապրանքները (կոսմետիկա և կենցաղային քիմիա) և գյուղատնտեսական արտադրանքը։ Իսկ ահա Հայաստանից Ռուսաստան են մատակարարվում պարենային ապրանքներ, որոնց թվում են գինին, կոնյակը, միրգը, բանջարեղենը, ընկույզն ու չրերը։«Մենք կարծում ենք, որ ներուժ կա այս տեսականին ընդլայնելու և այլ ապրանքներ ավելացնելու համար»,- ասաց նա։Իվանովան հստակեցրեց, որ ակտիվորեն ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ շինանյութերի արտադրության և արդյունաբերության ոլորտներում։Խոսելով լոգիստիկայի մասին՝ նա նշեց, որ երկու երկրների միջև ապրանքների հիմնական հոսքը դեռևս անցնում է Վերին Լարսի անցակետով, ապա՝ Վրաստանի տարածքով։ Սա դժվարություններ է ստեղծում. ճանապարհը կախված է սեզոնային պայմաններից, պարբերաբար փակվում է, ինչի պատճառով սահմանին բեռնատարներ են կուտակվում, և մատակարարումներն ուշանում են։ Օդային փոխադրումն առաքման ավելի արագ, բայց թանկ միջոց է, որը հասանելի չէ բոլոր ընկերություններին։ Միևնույն ժամանակ զարգանում է նոր ուղղություն՝ երկաթուղային փոխադրումները Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Անցյալ տարվա վերջից արդեն սկսվել են ՌԴ–ից ապրանքների մատակարարումները երկաթուղու միջոցով։Իվանովայի խոսքով՝ այս երթուղին կարող է Վերին Լարսով իրականացվող ավտոմոբիլային փոխադրումների այլընտրանք դառնալ, քանի որ երկաթուղային տրանսպորտը հեռու տարածությունների դեպքում ավելի էժան է և կախված չէ սեզոնային գործոններից։ Նա հույս ունի, որ այդ երթուղին կհանգեցնի Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճի։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99715904_234:0:1674:1080_1920x0_80_0_0_95fb24e510b336941b1cb71e7ed042be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, առևտուր, ռուսաստան, երկաթուղի, վերին լարս, անաստասիա իվանովա, վրաստանի հանրապետություն, видео
հայաստան, առևտուր, ռուսաստան, երկաթուղի, վերին լարս, անաստասիա իվանովա, վրաստանի հանրապետություն, видео
ՀՀ–ն կարող է տարածաշրջանային հանգույց դառնալ ռուսական ընկերությունների համար. Իվանովա
16:54 11.03.2026 (Թարմացված է: 16:55 11.03.2026) Ապրանքների մատակարարման վրա ազդում է նաև լոգիստիկան: Հայաստանում հույս ունեն, որ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երթուղին թույլ կտա լուծել այդ հարցը:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանը պետք է դիտարկել ոչ միայն որպես փոքր և տարողունակ շուկա, այլև որպես տարածաշրջանային հանգույց, որը ռուսական ընկերություններին թույլ է տալիս դուրս գալ հարևան երկրներ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան։
Հայաստանի կառավարությունն օգնում է այն ընկերություններին, որոնք ապրանքներ են արտադրում երկրի ներսում և վաճառում են դրանք արտերկրում, ուստի Ռուսաստանից որոշ ընկերություններ արտադրության մի մասը տեղափոխում են այստեղ: Ապրանքն արդեն Հայաստանում պատրաստելու դեպքում ավելի հեշտ է այն արտահանել այլ երկրներ, այդ թվում՝ Եվրոպա։
«Սա լավ հնարավորություն է, և հիանալի է, որ ռուսական ընկերություններն իրենց ներդրումն են բերում Հայաստան և սկսում են օգտագործել այդ հնարավորությունները»,- նշեց Իվանովան։
Մասնավորապես հայկական շուկայում պահանջված է սննդի արդյունաբերության ռուսաստանյան արտադրանքը` ներառյալ պատրաստի կիսաֆաբրիկատները, ժողովրդական սպառման ապրանքները (կոսմետիկա և կենցաղային քիմիա) և գյուղատնտեսական արտադրանքը։ Իսկ ահա Հայաստանից Ռուսաստան են մատակարարվում պարենային ապրանքներ, որոնց թվում են գինին, կոնյակը, միրգը, բանջարեղենը, ընկույզն ու չրերը։
«Մենք կարծում ենք, որ ներուժ կա այս տեսականին ընդլայնելու և այլ ապրանքներ ավելացնելու համար»,- ասաց նա։
Իվանովան հստակեցրեց, որ ակտիվորեն ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ շինանյութերի արտադրության և արդյունաբերության ոլորտներում։
Խոսելով լոգիստիկայի մասին՝ նա նշեց, որ երկու երկրների միջև ապրանքների հիմնական հոսքը դեռևս անցնում է Վերին Լարսի անցակետով, ապա՝ Վրաստանի տարածքով։ Սա դժվարություններ է ստեղծում. ճանապարհը կախված է սեզոնային պայմաններից, պարբերաբար փակվում է, ինչի պատճառով սահմանին բեռնատարներ են կուտակվում, և մատակարարումներն ուշանում են։ Օդային փոխադրումն առաքման ավելի արագ, բայց թանկ միջոց է, որը հասանելի չէ բոլոր ընկերություններին։ Միևնույն ժամանակ զարգանում է նոր ուղղություն՝ երկաթուղային փոխադրումները Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Անցյալ տարվա վերջից արդեն սկսվել են ՌԴ–ից ապրանքների մատակարարումները երկաթուղու միջոցով։
Իվանովայի խոսքով՝ այս երթուղին կարող է Վերին Լարսով իրականացվող ավտոմոբիլային փոխադրումների այլընտրանք դառնալ, քանի որ երկաթուղային տրանսպորտը հեռու տարածությունների դեպքում ավելի էժան է և կախված չէ սեզոնային գործոններից։ Նա հույս ունի, որ այդ երթուղին կհանգեցնի Ռուսաստանի և
Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճի։