00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
34 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2026 թվականին կարող է հասնել 3 միլիոնի

© Sputnik / Arpi BeglaryanГарни, Армения
Гарни, Армения - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի զբոսաշրջիկները կայուն հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ՝ որպես մշակութային, գաստրոնոմիական և քաղաքային զբոսաշրջության ուղղություն։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. 2026 թվականին ակնկալվում է, որ դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը կավելանա՝ հասնելով մինչև 3 միլիոնի։ Այս մասին Մոսկվայի զբոսաշրջության և հյուրընկալության ինդուստրիայի 32-րդ միջազգային «MITT-2026» ցուցահանդեսի շրջանակում Sputnik Արմենիային ասաց Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի մասնագետ Լուսինե Բասմաչյանը։
Մոսկվայի «Կրոկուս Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոնում այսօր բացվել է «MITT-2026» ցուցահանդեսը: Մինչև մարտի 13-ը միջոցառման մասնակիցները և այցելուները կարող են հանդիպել համաշխարհային զբոսաշրջային ասոցիացիաների ներկայացուցիչների, ոլորտը կարգավորողների հետ, գտնել նոր հաճախորդներ և գործընկերներ, ինչպես նաև բիզնես ծրագրի եզակի միջոցառումներում տեղեկանալ արդյունաբերության միտումների մասին:
«2025 թվականին Հայաստանի զբոսաշրջային ընդհանուր հոսքը կազմել է 2 մլն 300 հազար մարդ։ 2026 թվականին ակնկալում ենք, որ այն կհասնի 3 միլիոնի։ Այդ թվում Ռուսաստանից զբոսաշրջիկների տեսակարար կշիռը կազմում է 40%։ Ռուսաստանը մեզ համար թիրախային շուկա է։ Ռուսաստանցիների շրջանում առավել տարածված ուղղություններն են Երևանը, Սևանը, Արենին (գինու քարանձավների պատճառով) և Դիլիջանը»,- նշեց Բասմաչյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին ՌԴ-ն Հայաստանի համար զբոսաշրջային խոշորագույն շուկաներից մեկն էր։ Վիճակագրության տվյալներով՝ միայն 2026 թվականի հունվար և փետրվար ամիսներին Ռուսաստանից Հայաստան է այցելել 116 197 զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը հաստատում է ռուսաստանցի զբոսաշրջիկների կայուն հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ՝ որպես մշակութային, գաստրոնոմիական և քաղաքային զբոսաշրջության ուղղություն։ Ռուսաստանը ավանդաբար առաջատար դիրք է զբաղեցնում մեր երկիր ներգնա զբոսաշրջիկների քանակով։
Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը կշարունակի աճել։
«Զբոսաշրջություն և հանգիստ» անվանակարգով2018-19 թվականների ցուցահանդեսների Համառուսաստանյան վարկանիշում MITT-ը Ռուսաստանի ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսն է: Այն միջազգային բիզնես հարթակ է աշխարհի տարբեր երկրների, տարածաշրջանների և տուրիստական ընկերությունների համար, որոնք ներկայացնում են իրենց ապրանքներն ու ծառայությունները Ռուսաստանի շուկայում: Ցուցահանդեսը կոչված է նպաստելու Ռուսաստանի տարածաշրջանային զբոսաշրջության շուկայի զարգացմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը, ստեղծելու միասնական հաղորդակցական բիզնես տարածք ամբողջ աշխարհի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համար:
Ցուցահանդեսը ճանաչված է միջազգային զբոսաշրջային հանրության կողմից և աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսների հնգյակում է:
Լրահոս
0