https://arm.sputniknews.ru/20260311/g7-i-erkrnery-vorvoshel-en-bacel-navti-razmavarakan-pasharnery-iranakan-paterazmi-pattsharvov-99730700.html
G7-ի երկրները որոշել են «բացել» նավթի ռազմավարական պաշարները իրանական պատերազմի պատճառով
G7-ի երկրները որոշել են «բացել» նավթի ռազմավարական պաշարները իրանական պատերազմի պատճառով
Sputnik Արմենիա
Էներգետիկայի միջազգային գործակալությունը պատրաստվում է նավթային շուկայում պատմության մեջ ամենախոշոր միջամտությանը՝ մոտ 300–400 միլիոն բարել: 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T18:07+0400
2026-03-11T18:07+0400
2026-03-11T18:07+0400
նավթ
g7 երկրներ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99647575_0:146:3072:1874_1920x0_80_0_0_b406d87b7a0c578edf4c66eca9b0fd35.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. G7-ի երկրների էներգետիկայի նախարարները սկզբունքային հավանություն են հայտնել նավթի ռազմավարական պաշարների օգտագործմանը՝ մատակարարումների և շուկայի անկայունության հետ կապված խնդիրները լուծելու համար:Նաև հայտնի է դարձել, որ ԷՄԳ-ն պատրաստվում է նավթային շուկայում պատմության մեջ ամենախոշոր միջամտությանը՝ մոտ 300–400 միլիոն բարել կազմակերպության անդամ երկրների պահուստներում պահվող ռազմավարական պաշարներից:G7-ի երկրների նավթային պահուստները գնահատվում են 1,2 միլիարդ բարել:Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն հայտարարել էր, որ լցակայաններում գների կտրուկ աճի և վարորդների դժգոհության պատճառով Գերմանիայի իշխանությունները որոշել են սահմանափակել բենզալցակայաններում գների բարձրացման հաճախականությունը՝ մինչև օրական մեկ անգամ:Մարտի 9-ին Brent ապրանքանիշի նավթի գները 2022 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ բարձրացել էին մեկ բարելի դիմաց 119 դոլարից՝ արձանագրելով 29-31% աճ։ Սակայն նույն օրվա երեկոյան դրանք սկսել են նվազել։ Մարտի 10-ի երեկոյի դրությամբ դրանք պահպանվում էին մեկ բարելի դիմաց 90 դոլարից ցածր մակարդակում, այդ թվում՝ պահուստներից նավթի հնարավոր բացթողման վերաբերյալ G7 երկրների հայտարարությունների ֆոնին։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99647575_114:0:2845:2048_1920x0_80_0_0_9d9f38db78fa27af6a86e83f62d25396.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավթ, g7 երկրներ, իրանի իսլամական հանրապետություն
նավթ, g7 երկրներ, իրանի իսլամական հանրապետություն
G7-ի երկրները որոշել են «բացել» նավթի ռազմավարական պաշարները իրանական պատերազմի պատճառով
Էներգետիկայի միջազգային գործակալությունը պատրաստվում է նավթային շուկայում պատմության մեջ ամենախոշոր միջամտությանը՝ մոտ 300–400 միլիոն բարել:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. G7-ի երկրների էներգետիկայի նախարարները սկզբունքային հավանություն են հայտնել նավթի ռազմավարական պաշարների օգտագործմանը՝ մատակարարումների և շուկայի անկայունության հետ կապված խնդիրները լուծելու համար:
«Աջակցում ենք իրավիճակի կարգավորման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, ներառյալ ռազմավարական պահուստների օգտագործումը»,-ասված է «Մեծ յոթնյակի» երկրների և Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) արտակարգ խորհրդակցության արդյունքներով հայտարարության մեջ։
Նաև հայտնի է դարձել, որ ԷՄԳ-ն պատրաստվում է նավթային շուկայում պատմության մեջ ամենախոշոր միջամտությանը՝ մոտ 300–400 միլիոն բարել կազմակերպության անդամ երկրների պահուստներում պահվող ռազմավարական պաշարներից:
G7-ի երկրների նավթային պահուստները գնահատվում են 1,2 միլիարդ բարել:
Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն հայտարարել էր, որ լցակայաններում գների կտրուկ աճի և վարորդների դժգոհության պատճառով Գերմանիայի իշխանությունները որոշել են սահմանափակել բենզալցակայաններում գների բարձրացման հաճախականությունը՝ մինչև օրական մեկ անգամ:
«Մենք որոշում ենք կայացնել սահմանափակել գների բարձրացման հաճախականությունը՝ այսպես կոչված «ավստրիական մոդելի» հիման վրա: Այժմ ավտոլցակայանները կկարողանան վառելիքի արժեքը բարձրացնել միայն օրական մեկ անգամ: Միևնույն ժամանակ, գների նվազեցումը թույլատրելի է ցանկացած ժամանակ»,-ասել է Ռայխեն:
Մարտի 9-ին Brent ապրանքանիշի նավթի գները 2022 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ բարձրացել էին մեկ բարելի դիմաց 119 դոլարից՝ արձանագրելով 29-31% աճ։ Սակայն նույն օրվա երեկոյան դրանք սկսել են նվազել։ Մարտի 10-ի երեկոյի դրությամբ դրանք պահպանվում էին մեկ բարելի դիմաց 90 դոլարից ցածր մակարդակում, այդ թվում՝ պահուստներից նավթի հնարավոր բացթողման վերաբերյալ G7 երկրների հայտարարությունների ֆոնին։