https://arm.sputniknews.ru/20260311/ajs-tari-ognutjun-e-stacel-arcakhic-brni-teghahanvats-aveli-qan-1400-yntaniq-evrasia-hk-99725948.html
Այս տարի օգնություն է ստացել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 1400 ընտանիք. «Եվրասիա» ՀԿ
Այս տարի օգնություն է ստացել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 1400 ընտանիք. «Եվրասիա» ՀԿ
Sputnik Արմենիա
2025 թվականին օգնություն է ստացել շուրջ 6 հազար ընտանիք: 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T16:56+0400
2026-03-11T16:56+0400
2026-03-11T16:59+0400
տեսանյութեր
տեսանյութ
«եվրասիա»
հասարակական կազմակերպություն
հումանիտար օգնություն
արցախ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99703835_0:0:1920:1080_1920x0_80_0_0_66753c88952341e649eb97de4d2d8c41.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված ավելի քան 1400 ընտանիք (7000 մարդ) է այս տարվա սկզբից մարդասիրական օգնություն ստացել «Եվրասիա» ՀԿ-ի աջակցությամբ: Այս մասին հայտնում է «Եվրասիա» ՀԿ-ի մամուլի ծառայությունը:ԼՂ–ից բռնի տեղահանված 4040 ընտանիք ստացել է բնակարանի հավաստագիր. ԹորոսյանԱկցիան ընդգրկել է Հայաստանի բոլոր մարզերը: Ներկայում կամավորներն աշխատում են Երևանում: Այստեղ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների փաթեթներ ստացել են ավելի քան 1000 ընտանիքներ: Առանձին փաթեթներ են հավաքվել մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների համար: Օգնություն են ստանում քաղաքացիների առավել խոցելի խմբերը՝ կերակրողին կորցրած ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անդամներ ունեցող ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, ինչպես նաև միայնակ տարեցները:2025 թվականին օգնություն է ստացել շուրջ 6 հազար ընտանիք: «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագիրը նախատեսում է ինչպես մարդասիրական օգնության բաշխման զանգվածային ակցիաներ, այնպես էլ հասցեական աջակցություն կարիքավորներին:Հայաստանում ավելի քան 300 ընտանիք 2026-ին աջակցություն է ստացել «Եվրասիա»-ից և ՌՄԱ-իցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության հումանիտար ակցիան «Եվրասիա» ՀԿ-ի կողմից իրականացվում է «Ռուսական հումանիտար առաքելություն» ՀԿ-ի հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ:Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99703835_199:0:1639:1080_1920x0_80_0_0_fb5122af982e9bd6888c0c4d5238be99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, «եվրասիա», հասարակական կազմակերպություն, հումանիտար օգնություն, արցախ, բռնի տեղահանված, видео
տեսանյութեր, տեսանյութ, «եվրասիա», հասարակական կազմակերպություն, հումանիտար օգնություն, արցախ, բռնի տեղահանված, видео
Այս տարի օգնություն է ստացել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 1400 ընտանիք. «Եվրասիա» ՀԿ
16:56 11.03.2026 (Թարմացված է: 16:59 11.03.2026) 2025 թվականին օգնություն է ստացել շուրջ 6 հազար ընտանիք:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված ավելի քան 1400 ընտանիք (7000 մարդ) է այս տարվա սկզբից մարդասիրական օգնություն ստացել «Եվրասիա» ՀԿ-ի աջակցությամբ: Այս մասին հայտնում է «Եվրասիա» ՀԿ-ի մամուլի ծառայությունը:
Ակցիան ընդգրկել է Հայաստանի բոլոր մարզերը: Ներկայում կամավորներն աշխատում են Երևանում: Այստեղ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների փաթեթներ ստացել են ավելի քան 1000 ընտանիքներ: Առանձին փաթեթներ են հավաքվել մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների համար: Օգնություն են ստանում քաղաքացիների առավել խոցելի խմբերը՝ կերակրողին կորցրած ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անդամներ ունեցող ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, ինչպես նաև միայնակ տարեցները:
«Տարեսկզբից մեզ հաջողվել է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արդեն ավելի քան 1400 ընտանիքների: Օգնություն են ստանում Երևանում, Կապանում, Գորիսում, Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում բնակվող մարդիկ: Նրանցից շատերի համար սա բարդ շրջան է․ նրանք նորից են դասավորում իրենց կյանքը տունը կորցնելուց հետո: «Եվրասիայի» կամավորներն օգնում են ընտանիքներին հաղթահարել այս փուլը և լուծել ամենաանհրաժեշտ կենցաղային հարցերը։ Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր ընտանիք իմանա՝ իրենք մենակ չեն, և օգնությունն անպայման կցուցաբերվի»,-ասել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան:
2025 թվականին օգնություն է ստացել շուրջ 6 հազար ընտանիք: «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագիրը նախատեսում է ինչպես մարդասիրական օգնության բաշխման զանգվածային ակցիաներ, այնպես էլ հասցեական աջակցություն կարիքավորներին:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության հումանիտար ակցիան «Եվրասիա» ՀԿ-ի կողմից իրականացվում է «Ռուսական հումանիտար առաքելություն» ՀԿ-ի հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ:
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։