https://arm.sputniknews.ru/20260311/2026-t-hulisi-1ic-hajastanum-hnaravvor-klini-argelapakel-onlajn-varkery-kb-99732563.html
2026 թ. հուլիսի 1–ից Հայաստանում հնարավոր կլինի արգելափակել օնլայն վարկերը. ԿԲ
2026 թ. հուլիսի 1–ից Հայաստանում հնարավոր կլինի արգելափակել օնլայն վարկերը. ԿԲ
Sputnik Արմենիա
Ապաբլոկավորումն իրականացվում է միայն սպառողի ցանկությամբ՝ անձի նույնականացման բանկային ստանդարտ կանոնների համաձայն: 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T18:24+0400
2026-03-11T18:24+0400
2026-03-11T18:24+0400
կենտրոնական բանկ (կբ)
արգելափակում
խարդախություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926541_0:0:1600:901_1920x0_80_0_0_10d973f774eb47442a9c48a2356fa989.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. 2026 թվականի հուլիսի 1–ից Հայաստանի սպառողները կկարողանան ինքնուրույն արգելափակել առցանց վարկերի ստացումը՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Այս մասին ասված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» կանոնակարգում։Ըստ ԿԲ–ի` արգելափակումը կօգնի սպառողին ավելի լավ կառավարել իր ֆինանսները և պաշտպանվել խարդախության դեպքերից, որոնք վերջին 1–2 տարվա ընթացքում շատ են աճել: Արգելափակումը հնարավոր կլինի կիրառել ցանկացած պահի, եթե սպառողը կասկածի, որ խաբեբաները ստացել են իր անձնական տվյալները և կարող են դրանց օգնությամբ առցանց վարկ ձևակերպել։ Այն դեպքում, եթե չարագործները մուտք ունենան սպառողի հավելված, արգելափակումը հնարավոր կլինի իրականացնել նաև բանկի կայքի միջոցով։Ապաբլոկավորումը հնարավոր կլինի միայն օգտատիրոջ ինքնությունը ստուգելուց հետո։Կենտրոնական բանկից նաև հայտնում են, որ հնարավոր կլինի արգելափակել ինչպես ծառայությունների առանձին տեսակներ (դրամական փոխանցումներ, առցանց վճարումներ, վարկերի ստացում, ավանդների գումարների ստացում), այնպես էլ այս բոլոր ծառայությունները միանգամից: Արգելափակումից հետո սպառողը կարող է բանկ այցելելով իրականացնել այդ բոլոր գործարքները:Ապաբլոկավորումն իրականացվում է միայն սպառողի ցանկությամբ՝ անձի նույնականացման բանկային ստանդարտ կանոնների համաձայն:Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀ ԿԲ–ն առևտրային բանկերի հետ քննարկումներ է անցկացրել ֆինանսական խարդախությունների դեմ պայքարի միջոցների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, ԿԲ–ն բազմիցս արձանագրել է, որ շատ դեպքերում խարդախության դեպքերը տեղի են ունենում մարդկանց կողմից իրենց անձնական տվյալները անզգուշությամբ հաղորդելու պատճառով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926541_129:0:1552:1067_1920x0_80_0_0_38c0732af30a42a4cf69b83941944741.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), արգելափակում, խարդախություն
կենտրոնական բանկ (կբ), արգելափակում, խարդախություն
2026 թ. հուլիսի 1–ից Հայաստանում հնարավոր կլինի արգելափակել օնլայն վարկերը. ԿԲ
Ապաբլոկավորումն իրականացվում է միայն սպառողի ցանկությամբ՝ անձի նույնականացման բանկային ստանդարտ կանոնների համաձայն:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. 2026 թվականի հուլիսի 1–ից Հայաստանի սպառողները կկարողանան ինքնուրույն արգելափակել առցանց վարկերի ստացումը՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Այս մասին ասված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները»
կանոնակարգում։
Ըստ ԿԲ–ի` արգելափակումը կօգնի սպառողին ավելի լավ կառավարել իր ֆինանսները և պաշտպանվել խարդախության դեպքերից, որոնք վերջին 1–2 տարվա ընթացքում շատ են աճել: Արգելափակումը հնարավոր կլինի կիրառել ցանկացած պահի, եթե սպառողը կասկածի, որ խաբեբաները ստացել են իր անձնական տվյալները և կարող են դրանց օգնությամբ առցանց վարկ ձևակերպել։ Այն դեպքում, եթե չարագործները մուտք ունենան սպառողի հավելված, արգելափակումը հնարավոր կլինի իրականացնել նաև բանկի կայքի միջոցով։
Ապաբլոկավորումը հնարավոր կլինի միայն օգտատիրոջ ինքնությունը ստուգելուց հետո։
Կենտրոնական բանկից նաև հայտնում են, որ հնարավոր կլինի արգելափակել ինչպես ծառայությունների առանձին տեսակներ (դրամական փոխանցումներ, առցանց վճարումներ, վարկերի ստացում, ավանդների գումարների ստացում), այնպես էլ այս բոլոր ծառայությունները միանգամից: Արգելափակումից հետո սպառողը կարող է բանկ այցելելով իրականացնել այդ բոլոր գործարքները:
Բանկերը և այլ ֆինանսական կազմակերպությունները պետք է իրենց ծրագրերում տեսանելիորեն տեղադրեն ծառայությունների արգելափակման կոճակները: Սպառողի պահանջները բանկերը և այլ ֆինանսական կազմակերպությունները պետք է կատարեն անմիջապես՝ առանց բացատրություն պահանջելու, իսկ արգելափակումից հետո պետք է ուղարկեն հաստատման sms հաղորդագրություն:
Ապաբլոկավորումն իրականացվում է միայն սպառողի ցանկությամբ՝ անձի նույնականացման բանկային ստանդարտ կանոնների համաձայն:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀ ԿԲ–ն առևտրային բանկերի հետ քննարկումներ է անցկացրել ֆինանսական խարդախությունների դեմ պայքարի միջոցների վերաբերյալ: Միևնույն ժամանակ, ԿԲ–ն բազմիցս արձանագրել է, որ շատ դեպքերում խարդախության դեպքերը տեղի են ունենում մարդկանց կողմից իրենց անձնական տվյալները անզգուշությամբ հաղորդելու պատճառով։