https://arm.sputniknews.ru/20260310/vensy-kvoghm-e-iranin-harvatselun-sakajn-mtahvogvats-e-tevakan-hakamartutjan-herankarvov-wsj-99667038.html
Վենսը կողմ է Իրանին հարվածելուն, սակայն մտահոգված է տևական հակամարտության հեռանկարով. WSJ
Վենսը կողմ է Իրանին հարվածելուն, սակայն մտահոգված է տևական հակամարտության հեռանկարով. WSJ
Sputnik Արմենիա
Հարվածների սկսվելուց հետո երկու օր շարունակ Վենսը որևէ հանրային հայտարարություն չէր արել: 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T11:30+0400
2026-03-10T11:30+0400
2026-03-10T15:04+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
ջեյ դի վենս
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98487362_0:84:1600:984_1920x0_80_0_0_c7adafff0723a705507e9a3cd2064b76.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կողմ է Իրանին հարվածներ հասցնելուն, սակայն մտահոգություն է հայտնում հնարավոր տևական պատերազմի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։Թերթի տվյալներով՝ Իրանի դեմ գործողության մեկնարկի պահին Վենսը նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի եղել Մար-ա-Լագոյի նստավայրում և քննարկումներին մասնակցել է հեռավար կարգով։Սպիտակ տան աղբյուրները պարզաբանել են, որ անվտանգության միջոցառումները փոխնախագահին թույլ չեն տվել անձամբ ներկա գտնվել. նստավայր ժամանող և հեռացող բազմաթիվ ավտոշարասյունները կարող էին ուշադրություն գրավել և մատնել ռազմական գործողության նախապատրաստումը։Wall Street Journal-ը նաև նշում է, որ Վենսը հարվածների սկսվելուց հետո երկու օր շարունակ հանրային հայտարարություններ չի արել։ Նրա խորհրդականները դա բացատրել են նրանով, որ վարչակազմը որոշել է Թրամփին հնարավորություն տալ որպես հիմնական խոսնակ հանդես գալ Իրանի դեմ գործողության հարցերում։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:Թեհրանի նավթային համալիրի վրա հարձակումից հետո «սև անձրև» է տեղացել
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98487362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6fb89148261c1f3b42bc618a81f03fd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ջեյ դի վենս, իսրայել
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ջեյ դի վենս, իսրայել
Վենսը կողմ է Իրանին հարվածելուն, սակայն մտահոգված է տևական հակամարտության հեռանկարով. WSJ
11:30 10.03.2026 (Թարմացված է: 15:04 10.03.2026) Հարվածների սկսվելուց հետո երկու օր շարունակ Վենսը որևէ հանրային հայտարարություն չէր արել:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կողմ է Իրանին հարվածներ հասցնելուն, սակայն մտահոգություն է հայտնում հնարավոր տևական պատերազմի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է
Wall Street Journal թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նա կողմ է Իրանին հարված հասցնելուն, բայց շարունակում է մտահոգ մնալ երկարատև հակամարտության հեռանկարով»,–նշում է պարբերականը։
Թերթի տվյալներով՝ Իրանի դեմ գործողության մեկնարկի պահին Վենսը նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի եղել Մար-ա-Լագոյի նստավայրում և քննարկումներին մասնակցել է հեռավար կարգով։
Սպիտակ տան աղբյուրները պարզաբանել են, որ անվտանգության միջոցառումները փոխնախագահին թույլ չեն տվել անձամբ ներկա գտնվել. նստավայր ժամանող և հեռացող բազմաթիվ ավտոշարասյունները կարող էին ուշադրություն գրավել և մատնել ռազմական գործողության նախապատրաստումը։
Wall Street Journal-ը նաև նշում է, որ Վենսը հարվածների սկսվելուց հետո երկու օր շարունակ հանրային հայտարարություններ չի արել։ Նրա խորհրդականները դա բացատրել են նրանով, որ վարչակազմը որոշել է Թրամփին հնարավորություն տալ որպես հիմնական խոսնակ հանդես գալ Իրանի դեմ գործողության հարցերում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: