00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաթոյանի աջակիցները Գեղարքունիքում Ադրբեջանի նոր դիրքի վերաբերյալ տվյալներ են փոխանցել ՊՆ

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2026
Բաժանորդագրվել
«Միասնության թևեր» նախաձեռնության անդամները պաշտպանության նախարարությունից պահանջել են կա՛մ փաստերով հերքել Թաթոյանի պնդումները, կա՛մ պատասխան տալ ներխուժման փաստը թաքցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Գեղարքունիքում ադրբեջանական նոր դիրքի վերաբերյալ տվյալները «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր փոխանցեցին ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պահանջելով բացատրություններ։ Նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել Հայաստանի տարածքի հերթական զավթումը։
2025–ը գերարդյունավետ տարի էր. Սուրեն Պապիկյանը ներկայացրեց պաշտպանական ոլորտի ծախսերը
Նշենք, որ մարտի 4-ին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։
«Մենք ունենք հստակ փաստեր, ընդ որում՝ դա պրոֆեսիոնալների կողմից երկարատև հետազոտությունների արդյունք է։ Մենք ունենք նաև արբանյակային լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ են արել ադրբեջանցիները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պարոնյանը։
Նա նշեց, որ այդ բոլոր տվյալները փոխանցում են ՊՆ և պատասխան պահանջում նախարար Սուրեն Պապիկյանից։ Ըստ նրա՝ պաշտպանության նախարարը պետք է պատասխանի՝ ինչո՞ւ են կրկին խաբել հանրությանը, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից հերքելով տեղեկությունը։
«Նոր դիրքի տեղակայման և օգոստոսին դիրքերի ամրապնդման արդյունքում ամբողջ Սոթքի հանքավայրը լիովին գտնվում է Ադրբեջանի ԶՈւ–ի տեսադաշտում։ Նաև 8 գյուղ և Վարդենիսի շրջանի մնացած գյուղերը լիովին գտնվում են Ադրբեջանի տեսանելիության գոտում։ Գյուղերի միջև ճանապարհները նույնպես գտնվում են տեսողական վերահսկողության տակ»,- ընդգծել է Պարոնյանը։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչը պնդել է, որ իրենց ասածները փաստվում են արբանյակային լուսանկարներով, ուստի այդ տվյալները հնարավոր չէ հերքել։
«Մեր քաղաքական նախաձեռնությունը՝ մեր ղեկավար Արման Թաթոյանի գլխավորությամբ, հասնելու է նրան, որ այդ մարդիկ պատասխան տան, թե ինչու են ստել, թաքցրել ներխուժումները և այդ մասին չեն հայտնել հանրությանը»,- շարունակեց Պարոնյանը։
ՔՊ–ական պատգամավորը նոր սահմանափակում է առաջարկում ԶԼՄ–ների համար
Հիշեցնենք, որ մարտի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «սուտ» անվանեց Արման Թաթոյանի հայտնած տեղեկությունները։ Նույն օրը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները բավականին խիստ, երբեմն էլ ագրեսիվ էին արձագանքել Թաթոյանի հայտարարությունների վերաբերյալ հարցադրումներին՝ հերքելով նրա տեղեկությունները։
Նշենք, որ Գեղարքունիքի շրջանում Ադրբեջանի ԶՈւ–ի նոր դիրքի մասին տեղեկատվությունն առաջին անգամ հայտնվել էր «Հետպատերազմ» Telegram-ալիքում դեռևս 2025 թ. սեպտեմբերին։
Լրահոս
0