00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստորագրվել է Հայ-ռուսական համալսարանի նոր կանոնադրությունը

© Photo : official site of MESCS of RA ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2026
Բաժանորդագրվել
Նոր փաստաթուղթը նպատակ ունի առավել նպաստավոր պայմաններ ստեղծել բուհի հետագա զարգացման համար։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ստորագրվել է Հայ-ռուսական համալսարանի նոր կանոնադրությունը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Կանոնադրությունը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին։
«Փոփոխված կանոնադրությամբ սահմանվում են համալսարանի իրավական կարգավիճակը, կառավարման համակարգը, ինչպես նաև վերջինիս գործունեության հիմնական սկզբունքները՝ որպես երկու պետությունների համագործակցության շրջանակում գործող կրթագիտական հաստատություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նոր փաստաթուղթը նպատակ ունի ավարտին հասցնելու համալսարանի իրավական և նորմատիվային բազայի արդիականացման գործընթացը և ստեղծելու առավել նպաստավոր պայմաններ բուհի հետագա զարգացման համար։ Այն նաև միտված է խորացնելու Հայաստան-Ռուսաստան գիտակրթական փոխհամագործակցությունը։ Փաստաթղթի համաձայն՝ համալսարանն իրականացնում է կրթական, գիտահետազոտական և միջազգային գործունեություն՝ ուղղված բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, գիտական դպրոցների զարգացմանը և գիտության ու տեխնոլոգիաների առաջնահերթ ուղղություններով հետազոտությունների իրականացմանը։
Պուտինը ստորագրել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության մասին համաձայնագիրը
Հայ-ռուսական համալսարանը բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող միջպետական կազմակերպություն է, որի համատեղ կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։ Համալսարանը հիմնադրվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին Երևանում վավերացված համաձայնագրով։
Համալսարանի գործունեության նոր պայմանները հաստատվել են «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրով, որը կողմերը վավերացրել են 2025 թվականի հուլիսին։
Լրահոս
0