https://arm.sputniknews.ru/20260310/mvojtaba-khameneii-orvoq-amni-het-banakcutjunneri-harcy-dzhvar-te-ditarkvi-araghchi-99667803.html
Մոջթաբա Խամենեիի օրոք ԱՄՆ–ի հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի. Արաղչի
Մոջթաբա Խամենեիի օրոք ԱՄՆ–ի հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի. Արաղչի
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ամերիկացիների հետ շփման դառը փորձը թույլ չի տալիս հույսեր կապել նոր բանակցությունների հետ: 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T11:50+0400
2026-03-10T11:50+0400
2026-03-10T11:50+0400
սեյեդ մոջթաբա խամենեի
այաթոլլա ալի խամենեի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99653642_0:0:1249:704_1920x0_80_0_0_69624bddb34ef15313ba011c7fbd7893.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք ԱՄՆ–ի հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի։Թեհրանի նման դիրքորոշման պատճառը հենց ամերիկացիների վարքագիծն է։Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք նոր գերագույն առաջնորդի օրոք բանակցություններ եղել են ԱՄՆ-ի հետ, և արդյոք Խամենեին բաց է դրանց համար։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում հայտարարում էին, թե հարձակվելու մտադրություն չունեն, խոսում էին բանակցություններում զգալի առաջընթացի մասին։ Սակայն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն որոշեց հարձակվել Իրանի վրա։ Արաղչին նաև կարծում է, որ ամերիկացիները հույս ունեին երեք օրում ջախջախել Իրանը, բայց սխալվեցին։ Նախարարը համոզված է, որ ԱՄՆ-ն վերջնական սցենար չունի։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 9–ին երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել հանգուցյալ Ալի Խամենեիի որդուն՝ Մոջաթաբա Խամենեիին։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99653642_0:0:1249:938_1920x0_80_0_0_b05ef338f0414329a1b6671c13dc9529.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյեդ մոջթաբա խամենեի, այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն
սեյեդ մոջթաբա խամենեի, այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն
Մոջթաբա Խամենեիի օրոք ԱՄՆ–ի հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի. Արաղչի
Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ամերիկացիների հետ շփման դառը փորձը թույլ չի տալիս հույսեր կապել նոր բանակցությունների հետ:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք ԱՄՆ–ի հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի։
Թեհրանի նման դիրքորոշման պատճառը հենց ամերիկացիների վարքագիծն է։
«Մենք բոլորս սպասում ենք նրա ելույթներին և մեկնաբանություններին, որոնք կհնչեն ավելի ուշ։ Բայց ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ խոսակցությունների կամ բանակցությունների հարցը նորից կլինի «սեղանին», որովհետև մենք նրանց հետ խոսելու շատ դառը փորձ ունենք»,-ասել է Արաղչին PBS-ին տված հարցազրույցում։
Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք նոր գերագույն առաջնորդի օրոք բանակցություններ եղել են ԱՄՆ-ի հետ, և արդյոք Խամենեին բաց է դրանց համար։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում հայտարարում էին, թե հարձակվելու մտադրություն չունեն, խոսում էին բանակցություններում զգալի առաջընթացի մասին։ Սակայն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն որոշեց հարձակվել Իրանի վրա։ Արաղչին նաև կարծում է, որ ամերիկացիները հույս ունեին երեք օրում ջախջախել Իրանը, բայց սխալվեցին։ Նախարարը համոզված է, որ ԱՄՆ-ն վերջնական սցենար չունի։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 9–ին երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել հանգուցյալ Ալի Խամենեիի որդուն՝
Մոջաթաբա Խամենեիին։