https://arm.sputniknews.ru/20260310/lavrvovy-zangaharel-e-araghchiin-irani-shurj-iravitshaki-kargavvorman-harcvov-99681177.html
Լավրովը զանգահարել է Արաղչիին Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով
Լավրովը զանգահարել է Արաղչիին Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների նախորդ զրույցը կայացել էր մարտի 3-ին ։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T17:22+0400
2026-03-10T17:22+0400
2026-03-10T17:22+0400
սերգեյ լավրով
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
ամն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99042248_0:0:2954:1662_1920x0_80_0_0_0dd3a680fc47c2454e871d03234130c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ ու նշել Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ աջակցել քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:Ավելի վաղ իրավիճակը Մերձավոր Արևելքում քննարկել էին Ռուսաստանի և Իրանի նախագահները: ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան հանդես է գալիս ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը վերադառնալու օգտին:Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99042248_45:0:2776:2048_1920x0_80_0_0_d69df376dfab58b560f303fddb0fac00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, ամն, իսրայել, պատերազմ
սերգեյ լավրով, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, ամն, իսրայել, պատերազմ
Լավրովը զանգահարել է Արաղչիին Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների նախորդ զրույցը կայացել էր մարտի 3-ին ։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ ու նշել Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ աջակցել քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Լավրովը վերահաստատել է սկզբունքային դիրքորոշումը՝ իրավիճակի շուտափույթ ապաէսկալացիայի և այն քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադարձնելու օգտին, ինչին Ռուսաստանը մշտապես պատրաստ է աջակցել՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանում նրա հարևանների անվտանգության շահերը», - ասված է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ իրավիճակը Մերձավոր Արևելքում քննարկել էին Ռուսաստանի և Իրանի նախագահները: ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան հանդես է գալիս ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը վերադառնալու օգտին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: