https://arm.sputniknews.ru/20260310/irany-vtshrakan-gvortsvoghutjunneri-e-spasum-araghchin-zrujc-e-unecel-gutereshi-het-99698606.html
Իրանը վճռական գործողությունների է սպասում․ Արաղչին զրույց է ունեցել Գուտերեշի հետ
Իրանը վճռական գործողությունների է սպասում․ Արաղչին զրույց է ունեցել Գուտերեշի հետ
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է հակամարտության դեէսկալացիայի և ամբողջ տարածաշրջանի համար դրա հետևանքների նվազեցման ջանքերի կարևորությունը: 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T23:56+0400
2026-03-10T23:56+0400
2026-03-10T23:56+0400
աբբաս արաղչի
անտոնիո գուտերեշ
ամն
իսրայել
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35981932_0:160:3073:1888_1920x0_80_0_0_c12e91cf37f7acd246708c5b3ba9ef25.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Իրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում է ստեղծված իրավիճակում ավելի վճռական գործողություններ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ագրեսիայի և հանցագործությունների դատապարտում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ասվում է Իրանի ԱԳ նախարարի տելեգրամյան ալիքում։Արաղչին նշել է, որ լռությունը կամ թույլ արձագանքը կարող է հանգեցնել տարածաշրջանում հետագա ապակայունացման և լարվածության սաստկացման: Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ամերիկա-իսրայելական հարձակումների ընթացքում խոցվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի տարածքներ, ինչպես նաև պատմական շենքեր և հուշարձաններ: Իրանը դա գնահատում է որպես միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում:Նախարարը նաև ընդգծել է պարտադրված պատերազմի պայմաններում Իրանի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը: Նա հայտարարել է, որ Իրանն ավելի վաղ զգուշացրել է տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերին և նրա սահմաններից դուրս. Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների դեպքում տարածաշրջանում ամերիկյան բոլոր օբյեկտներն ու բազաները կդիտարկվեն որպես թիրախներ, ինչը կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը ողջ տարածաշրջանում:Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման և հետագա էսկալացիայի կանխարգելման անհրաժեշտությունը: Գուտերեշը նաև կարևորել է հակամարտության ընդլայնման կանխարգելմանն ու ողջ տարածաշրջանի համար հետևանքների նվազեցմանն ուղղված ջանքերը:
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35981932_170:0:2901:2048_1920x0_80_0_0_dca6311db9bde305847cfdd686fde64b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, անտոնիո գուտերեշ, ամն, իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պատերազմ, իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի, անտոնիո գուտերեշ, ամն, իսրայել, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պատերազմ, իրանի իսլամական հանրապետություն
Իրանը վճռական գործողությունների է սպասում․ Արաղչին զրույց է ունեցել Գուտերեշի հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է հակամարտության դեէսկալացիայի և ամբողջ տարածաշրջանի համար դրա հետևանքների նվազեցման ջանքերի կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Իրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալում է ստեղծված իրավիճակում ավելի վճռական գործողություններ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ագրեսիայի և հանցագործությունների դատապարտում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ասվում է Իրանի ԱԳ նախարարի տելեգրամյան ալիքում։
Արաղչին նշել է, որ լռությունը կամ թույլ արձագանքը կարող է հանգեցնել տարածաշրջանում հետագա ապակայունացման և լարվածության սաստկացման: Իրանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ամերիկա-իսրայելական հարձակումների ընթացքում խոցվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի տարածքներ, ինչպես նաև պատմական շենքեր և հուշարձաններ: Իրանը դա գնահատում է որպես միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում:
«Հաշվի առնելով մարդասիրական հետևանքներն ու մասշտաբային վնասները՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը և պատասխանատու կառույցներին վճռականորեն և միանշանակ դատապարտել տեղի ունեցածը», - նշել է նա:
Նախարարը նաև ընդգծել է պարտադրված պատերազմի պայմաններում Իրանի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը: Նա հայտարարել է, որ Իրանն ավելի վաղ զգուշացրել է տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերին և նրա սահմաններից դուրս. Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների դեպքում տարածաշրջանում ամերիկյան բոլոր օբյեկտներն ու բազաները կդիտարկվեն որպես թիրախներ, ինչը կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը ողջ տարածաշրջանում:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման և հետագա էսկալացիայի կանխարգելման անհրաժեշտությունը: Գուտերեշը նաև կարևորել է հակամարտության ընդլայնման կանխարգելմանն ու ողջ տարածաշրջանի համար հետևանքների նվազեցմանն ուղղված ջանքերը: