https://arm.sputniknews.ru/20260310/irany-patrast-e-larvatsutjan-tulacmany-pezeshqiany-nshel-e-pajmany-99660178.html
Իրանը պատրաստ է լարվածության թուլացմանը. Փեզեշքիանը նշել է պայմանը
Իրանը պատրաստ է լարվածության թուլացմանը. Փեզեշքիանը նշել է պայմանը
Sputnik Արմենիա
Նա այս մասին հայտարարել է իր թուրք գործընկեր Էրդողանի հետ զրույցում։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T00:22+0400
2026-03-10T00:22+0400
2026-03-10T00:32+0400
իրանի իսլամական հանրապետություն
մասուդ փեզեշքիան
մերձավոր արևելք
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92565610_0:94:1600:994_1920x0_80_0_0_a36b2986cf696ec288b5c6cab6b9a056.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, եթե հարևան երկրների տարածքները չօգտագործվեն Իրանի վրա հարձակվելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են անհամաձայնություն ստեղծել Թեհրանի և տարածաշրջանային պետությունների միջև, և որ նրանց հետ կապված լրատվամիջոցներ» մեղադրում են Իրանին Թուրքիայի վրա հրթիռային հարձակումների համար։Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված երկրորդ բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՀՕՊ ուժերի կողմից։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:Թեհրանի նավթային համալիրի վրա հարձակումից հետո «սև անձրև» է տեղացել
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92565610_58:0:1479:1066_1920x0_80_0_0_61c77c7c3b14a7e2a3fa3ab4f0578268.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան, մերձավոր արևելք, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան, մերձավոր արևելք, պատերազմ
Իրանը պատրաստ է լարվածության թուլացմանը. Փեզեշքիանը նշել է պայմանը
00:22 10.03.2026 (Թարմացված է: 00:32 10.03.2026) Նա այս մասին հայտարարել է իր թուրք գործընկեր Էրդողանի հետ զրույցում։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, եթե հարևան երկրների տարածքները չօգտագործվեն Իրանի վրա հարձակվելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։
«Իրանը միշտ հայտարարել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու իր պատրաստակամության մասին՝ պայմանով, որ մեր հարևանների օդային տարածքը, ցամաքը և տարածքային ջրերը չօգտագործվեն իրանական բնակչության վրա հարձակվելու համար», - ասվում է Փեզեշքիանի մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության մեջ։
Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են անհամաձայնություն ստեղծել Թեհրանի և տարածաշրջանային պետությունների միջև, և որ նրանց հետ կապված լրատվամիջոցներ» մեղադրում են Իրանին Թուրքիայի վրա հրթիռային հարձակումների համար։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված երկրորդ բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՀՕՊ ուժերի կողմից։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: