https://arm.sputniknews.ru/20260310/inch-der-kunenan-baqun-ev-ankaran-iran---amn--israjel-paterazmic-hetvo-pvordzageti-kartsiqy-99642429.html
Ինչ դեր կունենան Բաքուն և Անկարան Իրան- ԱՄՆ- Իսրայել պատերազմից հետո. փորձագետի կարծիքը
Ինչ դեր կունենան Բաքուն և Անկարան Իրան- ԱՄՆ- Իսրայել պատերազմից հետո. փորձագետի կարծիքը
Sputnik Արմենիա
Դմիտրի Լիսենկովը նշում է, որ Հարավային Կովկասն այսօր ձգողության լուրջ կետ է համաշխարհային ուժերի համար: 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T08:55+0400
2026-03-10T08:55+0400
2026-03-10T08:55+0400
դմիտրի լիսենկով
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հարավային կովկաս
իսրայել
պատերազմ
թուրքիա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99486202_0:133:1280:853_1920x0_80_0_0_60aa1994ed0f8d1a8f163e320a7a93da.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը սպասում են՝ հաշվարկելով տարբերակներ և փորձելով հասկանալ, թե Իսրայելի և ԱՄՆ-ի հակաիրանական արշավի ավարտից հետո Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ինչ դեր է իրենց համար նախանշվում։ Sputnik Արմենիայի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ-միջազգայնագետ, հրապարակախոս Դմիտրի Լիսենկովը։Լիսենկովի խոսքով՝ Հարավային Կովկասն այսօր դարձել է համաշխարհային ուժերի ձգողության կետ։ Ընդ որում, միջազգայնագետի կարծիքով, «Մեծ Թուրանի» ձևավորման գործընթացը, որի ստեղծման վրա աշխատում է Անկարան իր մերձավոր դաշնակից Բաքվի հետ, տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում: Մասնավորապես, «Մեծ Թուրան» նախագծի իրականացման փորձերը հանգեցնում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում զգալի ռազմաքաղաքական ուժերի կուտակման։«Արդյոք դա սպառնու՞մ Է Հարավային Կովկասին։ Եթե խոսենք ուղիղ և առանց այլևայլությունների՝ իհարկե, սպառնում է: Որովհետև քաղաքական, տնտեսական ուժը անխուսափելիորեն վեածվում է ռազմական գերազանցության։ Թե ինչով է դա սպառնում մերձավոր հարեւաններին՝ Ռուսաստանին, Հայաստանին և մնացած ողջ Հարավային Կովկասին, միանգամայն հասկանալի է, բացատրելու հարկ չկա», - ընդգծել է Լիսենկովը։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հարավային կովկաս
իսրայել
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99486202_69:0:1206:853_1920x0_80_0_0_12b4b544cd3c6d95d9944213f29be10a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի լիսենկով, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հարավային կովկաս, իսրայել, պատերազմ, թուրքիա, ադրբեջան, видео
դմիտրի լիսենկով, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հարավային կովկաս, իսրայել, պատերազմ, թուրքիա, ադրբեջան, видео
Ինչ դեր կունենան Բաքուն և Անկարան Իրան- ԱՄՆ- Իսրայել պատերազմից հետո. փորձագետի կարծիքը
Դմիտրի Լիսենկովը նշում է, որ Հարավային Կովկասն այսօր ձգողության լուրջ կետ է համաշխարհային ուժերի համար:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը սպասում են՝ հաշվարկելով տարբերակներ և փորձելով հասկանալ, թե Իսրայելի և ԱՄՆ-ի հակաիրանական արշավի ավարտից հետո Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ինչ դեր է իրենց համար նախանշվում։
Sputnik Արմենիայի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ-միջազգայնագետ, հրապարակախոս Դմիտրի Լիսենկովը։
«Բաքուն և Անկարան դեռևս համեմատաբար սպասողական դիրք են զբաղեցնում, քանի որ Իրանի զինված ուժերն անսպառ չեն, ԱՄՆ-ինն էլ, ի դեպ։ Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն այսօր իրենց համար չափում են ընթացիկ հակամարտության հետևանքները։ Ովքե՞ր կլինեն նրանք տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիայում: Ի՞նչ դեր կհատկացնի նրանց այն երկիրը, որը հեգեմոն կդառնա ամերիկա-իսրայելա-իրանական հակամարտության արդյունքում։ Ի՞նչ կլինի Հարավային Կովկասի հետ, եթե մեծանա Անկարայի և Բաքվի ազդեցությունը։ Այս հարցերին փորձում են պատասխանել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական գործիչներն ու փիլիսոփաները, որոնք, ըստ էության, այս տարածաշրջանում նոր քաղաքական իրողություն են ձևավորում», - կարծում է փորձագետը։
Լիսենկովի խոսքով՝ Հարավային Կովկասն այսօր դարձել է համաշխարհային ուժերի ձգողության կետ։ Ընդ որում, միջազգայնագետի կարծիքով, «Մեծ Թուրանի» ձևավորման գործընթացը, որի ստեղծման վրա աշխատում է Անկարան իր մերձավոր դաշնակից Բաքվի հետ, տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում: Մասնավորապես, «Մեծ Թուրան» նախագծի իրականացման փորձերը հանգեցնում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում զգալի ռազմաքաղաքական ուժերի կուտակման։
«Արդյոք դա սպառնու՞մ Է Հարավային Կովկասին։ Եթե խոսենք ուղիղ և առանց այլևայլությունների՝ իհարկե, սպառնում է: Որովհետև քաղաքական, տնտեսական ուժը անխուսափելիորեն վեածվում է ռազմական գերազանցության։ Թե ինչով է դա սպառնում մերձավոր հարեւաններին՝ Ռուսաստանին, Հայաստանին և մնացած ողջ Հարավային Կովկասին, միանգամայն հասկանալի է, բացատրելու հարկ չկա», - ընդգծել է Լիսենկովը։