https://arm.sputniknews.ru/20260310/hardzakum-irani-khvomejni-dprvoci-vra-harvats-amn-aviabazajin-iravitshaky-merdzavvor-arevelqum-99663012.html
Հարձակում Իրանի Խոմեյնի դպրոցի վրա, հարված ԱՄՆ ավիաբազային. իրավիճակը Մերձավոր Արևելքում
Հարձակում Իրանի Խոմեյնի դպրոցի վրա, հարված ԱՄՆ ավիաբազային. իրավիճակը Մերձավոր Արևելքում
Sputnik Արմենիա
Արդեն երկրորդ շաբաթն է՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T09:55+0400
2026-03-10T09:55+0400
2026-03-10T10:51+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99505894_0:120:1280:840_1920x0_80_0_0_4b0b429972b2ac548ce0e9a10f954af2.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի Խոմեյնի քաղաքի Հաֆեզի անվան դպրոցին, վնասվել են նաև դպրոցի մոտակայքում գտնվող մի քանի բնակելի տներ: Տեղեկությունը հաղորդում է իրանական է Fars գործակալությունը: Բացի այդ, ամերիկացի զինվորականները և ՑԱԽԱԼ-ը հարվածել են քաղաքի ուսումնական ճամբարին, առևտրի կենտրոնին և վարչական շենքերից մեկին:Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնում է Սաուդյան Արաբիայում և Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազաների վրա հերթական հարձակման մասին։ Tasnim-ի տվյալներով՝ Բահրեյնում հարվածի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել։Համացանցում տարածվում են նաև Իսրայելի ուղղությամբ իրականացված հարվածների կադրերը։ ԻՀՊԿ-ն հայտարարել է նաև Իրանի արևմուտքում իսրայելական արտադրության ԱԹՍ-ների ոչնչացման մասին:«Եթե նավթը կանգնեցնի, 20 անգամ ուժեղ կհարվածենք»․ Թրամփի հայտարարություններն Իրանի մասինՀորմուզի նեղուցով անցնող նավերի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին հակառակ` ծովային հետախուզական տվյալները ցույց են տալիս երթուղու երկայնքով երթևեկության գրեթե լիակատար դադարեցում:Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ շարունակվող հակամարտության ընթացքում թույլ չի տալու անգամ 1 լիտր նավթ արտահանել տարածաշրջանից ԱՄՆ և Վաշինգտոնի հետ համագործակցող երկրներ։Sabereen News-ը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնում է, որ ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր Հորմուզի նեղուցն անցնելու լիակատար իրավունք և ազատություն կստանա, եթե հետ ուղարկի ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպաններին։Հավելենք, որ ըստ The Washington Post-ի՝ Իրանի դեմ հարձակումներն ԱՄՆ-ին արդեն արժեցել են 5.6 միլիարդ դոլարի զինամթերք։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Վաշինգտոնն արդեն խորտակել է 46 իրանական ռազմանավ։ Թրամփը նաև հայտարարել էր, թե ԱՄՆ-ն զավթելու փոխարեն նախընտրում է ոչնչացնել Իրանի ռազմանավերը, քանի որ այդպես «ավելի զվարճալի է»։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:Թեհրանի նավթային համալիրի վրա հարձակումից հետո «սև անձրև» է տեղացել
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99505894_0:0:1280:960_1920x0_80_0_0_544c225e639f61b170cc72bb5caa751c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, մերձավոր արևելք
Հարձակում Իրանի Խոմեյնի դպրոցի վրա, հարված ԱՄՆ ավիաբազային. իրավիճակը Մերձավոր Արևելքում
09:55 10.03.2026 (Թարմացված է: 10:51 10.03.2026) Արդեն երկրորդ շաբաթն է՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի Խոմեյնի քաղաքի Հաֆեզի անվան դպրոցին, վնասվել են նաև դպրոցի մոտակայքում գտնվող մի քանի բնակելի տներ: Տեղեկությունը հաղորդում է իրանական է Fars գործակալությունը: Բացի այդ, ամերիկացի զինվորականները և ՑԱԽԱԼ-ը հարվածել են քաղաքի ուսումնական ճամբարին, առևտրի կենտրոնին և վարչական շենքերից մեկին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնում է Սաուդյան Արաբիայում և Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազաների վրա հերթական հարձակման մասին։ Tasnim-ի տվյալներով՝ Բահրեյնում հարվածի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել։
Համացանցում տարածվում են նաև Իսրայելի ուղղությամբ իրականացված հարվածների կադրերը։ ԻՀՊԿ-ն հայտարարել է նաև Իրանի արևմուտքում իսրայելական արտադրության ԱԹՍ-ների ոչնչացման մասին:
Հորմուզի նեղուցով անցնող նավերի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին հակառակ` ծովային հետախուզական տվյալները ցույց են տալիս երթուղու երկայնքով երթևեկության գրեթե լիակատար դադարեցում:
Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ շարունակվող հակամարտության ընթացքում թույլ չի տալու անգամ 1 լիտր նավթ արտահանել տարածաշրջանից ԱՄՆ և Վաշինգտոնի հետ համագործակցող երկրներ։
Sabereen News-ը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնում է, որ ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր Հորմուզի նեղուցն անցնելու լիակատար իրավունք և ազատություն կստանա, եթե հետ ուղարկի ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպաններին։
Հավելենք, որ ըստ The Washington Post-ի՝ Իրանի դեմ հարձակումներն ԱՄՆ-ին արդեն արժեցել են 5.6 միլիարդ դոլարի զինամթերք։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Վաշինգտոնն արդեն խորտակել է 46 իրանական ռազմանավ։ Թրամփը նաև հայտարարել էր, թե ԱՄՆ-ն զավթելու փոխարեն նախընտրում է ոչնչացնել Իրանի ռազմանավերը, քանի որ այդպես «ավելի զվարճալի է»։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: