https://arm.sputniknews.ru/20260310/es-kap-chunem-valvodja-grigvorjani-spanutjan-gvortsvov-meghadrjaly-chi-yndunum-meghadranqy-99676588.html
Ես կապ չունեմ․ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալը չի ընդունում մեղադրանքը
Ես կապ չունեմ․ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալը չի ընդունում մեղադրանքը
Sputnik Արմենիա
Սպանություններին և սպանության փորձին աջակցելու վերաբերյալ մեղադրանքը չի ընդունում նաև Նարեկ Օհանյանը։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T16:08+0400
2026-03-10T16:08+0400
2026-03-10T16:20+0400
փարաքար
վալոդյա գրիգորյան
սպանություն
դատ
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93943339_0:127:399:351_1920x0_80_0_0_f8b638a004da4b0bbc82b20af9f50a6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության և Արծրուն Գալստյանի սպանության փորձի համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը չի ընդունում ներկայացված մեղադրանքը։«Էս կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ։ Էս ամեն ինչն արել եմ վախից ելնելով․ էսքան ամիս անցել է, չեմ ուզում մեղքի ու անեծքի տակ մտնել, մնացած մանրամասներն էլ մյուս դատական նիստերին կասեմ»,- հայտարարեց Հարությունյանը։Սպանությունների և սպանության փորձի հետ կապը հերքում է նաև Նարեկ Օհանյանը, որին մեղադրանք է առաջադրվել սպանությանն ու սպանության փորձին վրեժի շարժառիթով օժանդակելու համար։Նշենք, որ տուժող կողմը պնդում է՝ հապճեպ նախաքննությունն է արվել, պաշտպանական կողմը համաձայն է։Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և 2025թ․ փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը (զինված հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը` խմբ․): Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։Չենք կարող ամեն տան մոտ 1 ոստիկան կանգնեցնել․ ՆԳ նախարարը՝ Փարաքարի սպանության մասին
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1a/93943339_0:115:399:414_1920x0_80_0_0_5ed2e38085f50441218daa31977b63bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փարաքար, վալոդյա գրիգորյան, սպանություն, դատ, մեղադրանք
փարաքար, վալոդյա գրիգորյան, սպանություն, դատ, մեղադրանք
Ես կապ չունեմ․ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալը չի ընդունում մեղադրանքը
16:08 10.03.2026 (Թարմացված է: 16:20 10.03.2026) Սպանություններին և սպանության փորձին աջակցելու վերաբերյալ մեղադրանքը չի ընդունում նաև Նարեկ Օհանյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության և Արծրուն Գալստյանի սպանության փորձի համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը չի ընդունում ներկայացված մեղադրանքը։
«Էս կատարված սպանությունների հետ ես կապ չունեմ։ Էս ամեն ինչն արել եմ վախից ելնելով․ էսքան ամիս անցել է, չեմ ուզում մեղքի ու անեծքի տակ մտնել, մնացած մանրամասներն էլ մյուս դատական նիստերին կասեմ»,- հայտարարեց Հարությունյանը։
Սպանությունների և սպանության փորձի հետ կապը հերքում է նաև Նարեկ Օհանյանը, որին մեղադրանք է առաջադրվել սպանությանն ու սպանության փորձին վրեժի շարժառիթով օժանդակելու համար։
«Փետրվարի 5-ի դեպքի հետ կապված՝ Վալոդյա Գրիգորյանը դրա հետ կապ չի ունեցել, համենայն դեպս, էդտեղ չի եղել։ Ո՛չ Վալոդյա Գրիգորյանի, ո՛չ Կարեն Աբրահամյանի, ո՛չ էլ Արծրուն Գալստյանի հետ բացասական շփում չեմ ունեցել․․․ Սկզբնական շրջանում մարդու մտքով ինչ ասես՝ կարար անցներ, գիտեմ, որ կարող էի քննչական կոմիտեում տենց բան չասել, որ սկզբնական շրջանում վրեժի շարժառիթ ունեցել եմ ոչ թե Վալոդյա Գրիգորյանի, այլ Պայքար Գրիգորյանի նկատմամբ։ Ինձ հիմա մեղադրում են նենց բաների մեջ, որ ոչ մտածել եմ, ոչ արել եմ»,- հայտարարեց Օհանյանը։
Նշենք, որ տուժող կողմը պնդում է՝ հապճեպ նախաքննությունն է արվել, պաշտպանական կողմը համաձայն է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և 2025թ․ փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը (զինված հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը` խմբ․): Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։