https://arm.sputniknews.ru/20260310/ereqshabtin-kdarna-iranin-amn-i-amenamasshtabajin-harvatsneri-ory-pentagvoni-ghekavar-99678847.html
Երեքշաբթին կդառնա Իրանին ԱՄՆ-ի ամենամասշտաբային հարվածների օրը. Պենտագոնի ղեկավար
Երեքշաբթին կդառնա Իրանին ԱՄՆ-ի ամենամասշտաբային հարվածների օրը. Պենտագոնի ղեկավար
Sputnik Արմենիա
Հեգսեթի խոսքով՝ վերջին օրվա ընթացքում Իրանը հակամարտության սկզբից ի վեր արձակել է ամենաքիչ քանակի հրթիռներ: 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T16:48+0400
2026-03-10T16:48+0400
2026-03-10T16:54+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
փիթ հեգսեթ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1d/85236432_0:84:1600:984_1920x0_80_0_0_ebf8cf61647533d41fe85bb52a15c274.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ երեքշաբթին կդառնա ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իրանի դեմ հարվածների ամենամասշտաբային օրը:Նա նաև նշել է, որ վերջին օրվա ընթացքում Իրանը հակամարտության սկզբից ի վեր արձակել է ամենաքիչ քանակի հրթիռները:Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ռազմական գործողությունը «առանց երկմտանքի և կես քայլերի»:Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկյան ուժերի գործողություններն ուղղված են հակառակորդի լիակատար պարտությանը և կշարունակվեն այնքան, քանի դեռ «թշնամին վերջնականապես և վճռականորեն չի ջախջախվել»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տեխնիկական հմտության և ռազմական հզորության առումով ունի գերազանցություն և մտադիր է լիարժեքորեն հասնել իր առջև դրված նպատակներին:Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1d/85236432_89:0:1512:1067_1920x0_80_0_0_cb020d11cde6301904b08932fc8b0427.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, փիթ հեգսեթ, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, ամն, փիթ հեգսեթ, իսրայել
Երեքշաբթին կդառնա Իրանին ԱՄՆ-ի ամենամասշտաբային հարվածների օրը. Պենտագոնի ղեկավար
16:48 10.03.2026 (Թարմացված է: 16:54 10.03.2026) Հեգսեթի խոսքով՝ վերջին օրվա ընթացքում Իրանը հակամարտության սկզբից ի վեր արձակել է ամենաքիչ քանակի հրթիռներ:
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ երեքշաբթին կդառնա ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իրանի դեմ հարվածների ամենամասշտաբային օրը:
«Այսօր Իրանին կհասցվեն ամենաինտենսիվ հարվածները։ Ավելի շատ կործանիչներ, ավելի շատ ռմբակոծիչներ, ավելի շատ ռմբակոծություններ», - Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Հեգսեթը։
Նա նաև նշել է, որ վերջին օրվա ընթացքում Իրանը հակամարտության սկզբից ի վեր արձակել է ամենաքիչ քանակի հրթիռները:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ռազմական գործողությունը «առանց երկմտանքի և կես քայլերի»:
Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկյան ուժերի գործողություններն ուղղված են հակառակորդի լիակատար պարտությանը և կշարունակվեն այնքան, քանի դեռ «թշնամին վերջնականապես և վճռականորեն չի ջախջախվել»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տեխնիկական հմտության և ռազմական հզորության առումով ունի գերազանցություն և մտադիր է լիարժեքորեն հասնել իր առջև դրված նպատակներին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: