https://arm.sputniknews.ru/20260310/adrbejany-mardasirakan-ognutjun-e-ugharkel-iran-99664173.html
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Sputnik Արմենիա
Օգնությունը ներառում է ինչպես պարենային ապրանքներ, այնպես էլ դեղորայք և բժշկական պարագաներ։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T10:29+0400
2026-03-10T10:29+0400
2026-03-10T10:33+0400
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99663147_0:0:640:360_1920x0_80_0_0_1afc41c8893abc350e3b4540e9a81e9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:Նշվում է, որ որոշումը կայացվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից հետո:Բեռը տեղափոխվում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենաներով։ Մարդասիրական օգնությունը ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2․4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա խմելու ջուր, մոտ 600 կգ թեյ, ինչպես նաև շուրջ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ:Նշվում է, որ օգնությունն ուղղված է Իրանի բնակչության ընթացիկ կարիքների ապահովմանը:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:Թեհրանի նավթային համալիրի վրա հարձակումից հետո «սև անձրև» է տեղացել
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99663147_160:0:640:360_1920x0_80_0_0_e8502c8cda06d962eb1f4081b5d145b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
10:29 10.03.2026 (Թարմացված է: 10:33 10.03.2026) Օգնությունը ներառում է ինչպես պարենային ապրանքներ, այնպես էլ դեղորայք և բժշկական պարագաներ։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ որոշումը կայացվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից հետո:
Բեռը տեղափոխվում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենաներով։ Մարդասիրական օգնությունը ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2․4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա խմելու ջուր, մոտ 600 կգ թեյ, ինչպես նաև շուրջ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ:
Նշվում է, որ օգնությունն ուղղված է Իրանի բնակչության ընթացիկ կարիքների ապահովմանը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: