https://arm.sputniknews.ru/20260309/saudjan-arabian-sksel-e-krtshatel-navti-ardjunahanumy-zlm-99649013.html
Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. ԶԼՄ
Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ արդյունահանման կրճատման մասին հայտարարել էին ԱՄԷ-ն, Քուվեյթը և Իրաքը: 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T18:01+0400
2026-03-09T18:01+0400
2026-03-09T18:01+0400
սաուդյան արաբիա
նավթ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99647876_0:320:3072:2048_1920x0_80_0_0_19f28bff1669e144dfc51f24a6c3485a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Սաուդյան Արաբիան սկսում է կրճատել նավթի արդյունահանումը, քանի որ Հորմուզի նեղուցով նավարկելու սահմանափակումների պատճառով պահեստարանները լցվել են: Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։Սաուդյան Արաբիան աշխարհում նավթի ամենախոշոր արտահանողն է. թագավորությունն օրական արդյունահանում է մոտ 10 մլն և արտահանում է օրական մոտ 7 մլն բարել նավթամթերք: Ավելի վաղ արդյունահանման կրճատման մասին հայտարարել էին ԱՄԷ-ն, Քուվեյթը և Իրաքը:Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիան ձգտում է մատակարարումների մի մասը վերաուղղորդել Կարմիր ծովով։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռազմական գործողությունների սկսվելուց հետո փակվեց Հորմուզի նեղուցը՝ նավթի համաշխարհային առևտրի առանցքային ուղին, որով անցնում է հումքի համաշխարհային մատակարարումների շուրջ 20%- ը:Brent նավթի գինը 2022-ի հունիսից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց հասել է 119,5 դոլարի
սաուդյան արաբիա
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99647876_0:0:2732:2048_1920x0_80_0_0_9a0e340bd4013108d7e984f4fc42a3cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սաուդյան արաբիա, նավթ, հորմուզի նեղուց
սաուդյան արաբիա, նավթ, հորմուզի նեղուց
Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. ԶԼՄ
Ավելի վաղ արդյունահանման կրճատման մասին հայտարարել էին ԱՄԷ-ն, Քուվեյթը և Իրաքը:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Սաուդյան Արաբիան սկսում է կրճատել նավթի արդյունահանումը, քանի որ Հորմուզի նեղուցով նավարկելու սահմանափակումների պատճառով պահեստարանները լցվել են: Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սաուդյան Արաբիան աշխարհում նավթի ամենախոշոր արտահանողն է. թագավորությունն օրական արդյունահանում է մոտ 10 մլն և արտահանում է օրական մոտ 7 մլն բարել նավթամթերք: Ավելի վաղ արդյունահանման կրճատման մասին հայտարարել էին ԱՄԷ-ն, Քուվեյթը և Իրաքը:
Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիան ձգտում է մատակարարումների մի մասը վերաուղղորդել Կարմիր ծովով։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռազմական գործողությունների սկսվելուց հետո
փակվեց Հորմուզի նեղուցը՝ նավթի համաշխարհային առևտրի առանցքային ուղին, որով անցնում է հումքի համաշխարհային մատակարարումների շուրջ 20%- ը: