00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
34 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ի բանաձև է պատրաստել Մերձավոր Արևելքում հրադադարի կոչով

© Sputnik / Нэнси Сисель / Անցնել մեդիապահոցПостоянный представитель РФ при ООН Василий Небензя
Постоянный представитель РФ при ООН Василий Небензя - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2026
Բաժանորդագրվել
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ուիտկոֆը և Քուշները ծրագրում են մարտի 10-ին մեկնել Իսրայել՝ Նեթանյահուի հետ հանդիպման:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի-Sputnik. ՌԴ-ն Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ է պատրաստել, որը կոչ է անում դադարեցնել կրակը տարածաշրջանում։ Փաստաթուղթը դատապարտում է քաղաքացիական անձանց դեմ հարձակումները և կոչ է անում հակամարտության կողմերին վերադառնալ բանակցություններին, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է իրազեկ աղբյուրը։
«Անվտանգության խորհուրդըկոչ է անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զերծ մնալ Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս հետագա էսկալացիայից, դատապարտում է ամենավճռական կերպով բոլոր հարձակումները քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ և կոչ է անում պաշտպանել դրանք՝ ընդգծելով բոլոր կողմերի պարտավորությունները միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը»,- ասված է փաստաթղթում։
Նշվում է նաև «Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր պետությունների անվտանգության ապահովման կարևորությունը»: Բացի այդ, նախագիծը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում անհապաղ վերադառնալ բանակցություններին և լիարժեք օգտագործել քաղաքական և դիվանագիտական միջոցները:
Ընդ որում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Times of Israel-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունն ավարտելու մասին որոշումը կկայացվի Նեթանյահուի հետ համատեղ: Նաքննարկում է իրավիճակը Իսրայելի վարչապետի հետ և մտադիր է ռազմական գործողությունների ավարտի ժամկետները որոշելիս հաշվի առնել Իսրայելի դիրքորոշումը: Վերջնականորոշումը, ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, կկայացնի Վաշինգտոնին։
Axios գործակալությունն էլ հայտնում է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ուիտկոֆը և Քուշները ծրագրում են արդեն մարտի 10-ին մեկնել Իսրայել՝ Նեթանյահուի հետ հանդիպման:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0