00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը շնորհավորել է Խամենեիին և հաստատել ՌԴ–ի աջակցությունը Իրանին

© Sputnik / Кристина Соловьёва / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2026
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը նշել է, որ Իրանի առաջնորդի պաշտոնը խիզախություն և անձնվիրություն է պահանջում։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի փորձագետների խորհուրդը երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել հանգուցյալ Ալի Խամենեիի որդուն՝ Մոջաթաբա Խամենեիին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ անձամբ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի նշանակմանը։
«Այժմ, երբ երկիրը դիմակայում է զինված ագրեսիային, Խամենեիի գործունեությունն այդ պաշտոնում խիզախություն և անձնվիրություն է պահանջում»,– ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը եղել է և կլինի Իսլամական Հանրապետության հուսալի գործընկերը:
«Վստահ եմ, որ դուք պատվով կշարունակեք ձեր հոր գործը և կհամախմբեք իրանցի ժողովրդին»,– ասված է ուղերձում:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
Լրահոս
0