https://arm.sputniknews.ru/20260309/pashinjany-ekh-nakhagahi-masnakcutjamb-tesakvonferansi-zhamanak-khvosel-e-irani-masin-99656197.html
Փաշինյանը ԵԽ նախագահի մասնակցությամբ տեսակոնֆերանսի ժամանակ խոսել է Իրանի մասին
Փաշինյանը ԵԽ նախագահի մասնակցությամբ տեսակոնֆերանսի ժամանակ խոսել է Իրանի մասին
Sputnik Արմենիա
Քննարկման մասնակից տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարները կարևորել են դիվանագիտական ջանքերի ակտիվացումը։ 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T20:29+0400
2026-03-09T20:29+0400
2026-03-09T20:35+0400
նիկոլ փաշինյան
իրանի իսլամական հանրապետություն
եվրամիություն
եվրախորհրդարան
ուրսուլա ֆոն դեր լյայեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99654908_0:110:1670:1049_1920x0_80_0_0_b340d3e80f6b20669eba751e4594c0a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին՝ հատկապես հաշվի առնելով, որ իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ և գործընկեր մի շարք երկրներ։ Այդ մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված տեսակոնֆերանսի ձևաչափով հեռավար հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։Քննարկման ընթացքում տարածաշրջանի մի շարք երկրների մասնակից ղեկավարները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի և հանգուցալուծման հնարավորությունների շուրջ՝ ևս կարևորելով դիվանագիտական ջանքերի ակտիվացումը։Տեսաժողովին մասնակցել են Հորդանանի, Եգիպտոսի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Հայաստանի, Իրաքի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Օմանի առաջնորդները։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99654908_0:0:1484:1113_1920x0_80_0_0_3f87cf181468bb21b3e5127f0f6fc516.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, եվրամիություն, եվրախորհրդարան, ուրսուլա ֆոն դեր լյայեն
նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, եվրամիություն, եվրախորհրդարան, ուրսուլա ֆոն դեր լյայեն
Փաշինյանը ԵԽ նախագահի մասնակցությամբ տեսակոնֆերանսի ժամանակ խոսել է Իրանի մասին
20:29 09.03.2026 (Թարմացված է: 20:35 09.03.2026) Քննարկման մասնակից տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարները կարևորել են դիվանագիտական ջանքերի ակտիվացումը։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին՝ հատկապես հաշվի առնելով, որ իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ և գործընկեր մի շարք երկրներ։ Այդ մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված տեսակոնֆերանսի ձևաչափով հեռավար հանդիպմանը։ Տեղեկությունը
հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը կարևորել է լարվածության նվազեցմանն ու իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը՝ ընդգծելով ճգնաժամի հնարավորինս շուտ հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղությանը և կայունությանը միտված բոլոր կառուցողական նախաձեռնություններին»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Քննարկման ընթացքում տարածաշրջանի մի շարք երկրների մասնակից ղեկավարները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի և հանգուցալուծման հնարավորությունների շուրջ՝ ևս կարևորելով դիվանագիտական ջանքերի ակտիվացումը։
Տեսաժողովին մասնակցել են Հորդանանի, Եգիպտոսի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Հայաստանի, Իրաքի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Օմանի առաջնորդները։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: