https://arm.sputniknews.ru/20260309/israjeli-haj-hamajnqum-tuzhatsner-chkan-chernamvorjan-99645784.html
Իսրայելի հայ համայնքում տուժածներ չկան. Չերնամորյան
Իսրայելի հայ համայնքում տուժածներ չկան. Չերնամորյան
Sputnik Արմենիա
Հրթիռակոծության պատճառով 2 օտարազգի շինարարներ են զոհվել 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T16:43+0400
2026-03-09T16:43+0400
2026-03-09T16:43+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
հայեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90100206_0:160:3072:1888_1920x0_80_0_0_23003a5c08db38ab64872f1cca3c9d79.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Իրանի հարձակման հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։Չերնամորյանը նշել է, որ գիշերը կրկին տագնապ է եղել, առավոտյան` ևս։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90100206_171:0:2902:2048_1920x0_80_0_0_cc10c7ac68d6fef4db6d3a6b3554dc24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հայեր
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, հայեր
Իսրայելի հայ համայնքում տուժածներ չկան. Չերնամորյան
Հրթիռակոծության պատճառով 2 օտարազգի շինարարներ են զոհվել
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Իրանի հարձակման հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ
Արտյոմ Չերնամորյանը։
«Պատերազմը շարունակվում է, առավոտյան հրթիռահարության պատճառով 2 օտարազգի շինարարներ են զոհվել, մեկ քաղաքացի ծանր վիրավորվել է։ Կրկին թիրախավորել էր երկրի կենտրոնը։ Հայերի շրջանում տուժածներ չկան»,– գրել է նա սոցցանցում։
Չերնամորյանը նշել է, որ գիշերը կրկին տագնապ է եղել, առավոտյան` ևս։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: