https://arm.sputniknews.ru/20260309/israjeli-banaky-hajtararel-e-ihpk-i-ats-neri-karavarman-kentrvonin-harvatselu-masin-99657419.html
Իսրայելի բանակը հայտարարել է ԻՀՊԿ-ի ԱԹՍ-ների կառավարման կենտրոնին հարվածելու մասին
Իսրայելի բանակը հայտարարել է ԻՀՊԿ-ի ԱԹՍ-ների կառավարման կենտրոնին հարվածելու մասին
Sputnik Արմենիա
Նշվում է, որ Իսրայելի բանակը գործել է հետախուզական տվյալների հիման վրա: 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T21:09+0400
2026-03-09T21:09+0400
2026-03-09T21:10+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/02/81365477_0:160:3072:1888_1920x0_80_0_0_08ef318aa34b3cc50a36253fd2595283.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կենտրոնին, որտեղից կառավարվում էր անօդաչու թռչող սարքերի արձակումը: Այս մասին ասված է իսրայելական բանակի հայտարարության մեջ:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/02/81365477_171:0:2902:2048_1920x0_80_0_0_3c80ab53d21df49e15debbe31dd4f89f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, ամն
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, ամն
Իսրայելի բանակը հայտարարել է ԻՀՊԿ-ի ԱԹՍ-ների կառավարման կենտրոնին հարվածելու մասին
21:09 09.03.2026 (Թարմացված է: 21:10 09.03.2026) Նշվում է, որ Իսրայելի բանակը գործել է հետախուզական տվյալների հիման վրա:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կենտրոնին, որտեղից կառավարվում էր անօդաչու թռչող սարքերի արձակումը: Այս մասին ասված է իսրայելական բանակի հայտարարության մեջ:
«Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով ՑԱԽԱԼ-ի հետախուզական տվյալների հիման վրա, ավարտել են հարվածների հերթական ալիքը... Այդ հարվածների շրջանակում խոցվել է ԻՀՊԿ-ի այն կենտրոնը, որտեղից անօդաչու թռչող սարքեր էին արձակվում Իսրայել պետության ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: