https://arm.sputniknews.ru/20260309/iranum-hakamartutjan-yntacqum-aveli-qan-13000-qaghaqaciakan-objektner-en-vnasvel-99657777.html
Իրանում հակամարտության ընթացքում ավելի քան 13,000 քաղաքացիական օբյեկտներ են վնասվել
Իրանում հակամարտության ընթացքում ավելի քան 13,000 քաղաքացիական օբյեկտներ են վնասվել
Sputnik Արմենիա
Վնասվել է 13,785 քաղաքացիական գույք, այդ թվում՝ 11,293 բնակելի։ 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T21:45+0400
2026-03-09T21:45+0400
2026-03-09T21:56+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99547203_1:0:1080:607_1920x0_80_0_0_b68505c4d76e589feaef294bac365804.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Իրանում ավելի քան 13,500 քաղաքացիական գույք է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավար Պիրհոսեյն Կոլիվանդի։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:Թեհրանի նավթային համալիրի վրա հարձակումից հետո «սև անձրև» է տեղացել
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99547203_136:0:945:607_1920x0_80_0_0_379496a84f825a0c00937d4294ea80dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ
Իրանում հակամարտության ընթացքում ավելի քան 13,000 քաղաքացիական օբյեկտներ են վնասվել
21:45 09.03.2026 (Թարմացված է: 21:56 09.03.2026) Վնասվել է 13,785 քաղաքացիական գույք, այդ թվում՝ 11,293 բնակելի։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Իրանում ավելի քան 13,500 քաղաքացիական գույք է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ղեկավար Պիրհոսեյն Կոլիվանդի։
«Ավիահարվածների ընթացքում վնասվել է 13,785 քաղաքացիական գույք, այդ թվում՝ 11,293 բնակելի գույք, 2,383 մանրածախ առևտրի կետ և կրթական հաստատություն, այդ թվում՝ 65 դպրոց», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: