00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում թթվային անձրևների վտանգ չկա

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2026
Բաժանորդագրվել
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն` օդային զանգվածներն Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ–ում մարտի 7-8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն՝ տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չի դիտվել։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
«Միաժամանակ մարտի 9-11-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է հյուսիս-արևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ մարտի 12–20-ը հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմտյան հոսանքները, որոնք ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանում։ Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից, նման ցիկլոնների ներթափանցում մեր տարածաշրջան լինում է խիստ հազվադեպ»,– ասված է հայտարարությունում։
ՊՈԱԿ–ի նկատել է, որ առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն` օդային զանգվածներն Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան։
Ի՞նչ ակնկալել մարտից. Սուրենյանը` Սև ծովից եկող ակտիվ ցիկլոնի և «ուշացող» գարնան մասին
Հիշեցնենք, որ իրանական նավթապահեստարաններին ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս հասցրած հարվածներից հետո մասնագետները զգուշացրել են թթվային անձրևների վտանգի մասին։ Ավելի ուշ ԻԻՀ մի շարք շրջաններում արձանագրվել է անսովոր երևույթ. անձրևի ժամանակ ավտոմեքենաների, հագուստի և բաց մակերեսների վրա նստել են մուգ կաթիլներ։
Լրահոս
0