https://arm.sputniknews.ru/20260309/glkhavvory-mets-eghbajrn-e-pvordzagetnery-irani-dem-adrbejani-dirqvorvoshman-pvopvokhutjan-masin-99645098.html
Գլխավորը «մեծ եղբայրն» է. փորձագետները` Իրանի դեմ Ադրբեջանի դիրքորոշման փոփոխության մասին
Գլխավորը «մեծ եղբայրն» է. փորձագետները` Իրանի դեմ Ադրբեջանի դիրքորոշման փոփոխության մասին
Sputnik Արմենիա
Ադրբեջանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցից հետո Ադրբեջանը վերականգնեց Իրանի հետ սահմանին բեռնափոխադրումները, որոնք դադարեցվել էին Նախիջևանում անօդաչուների... 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T23:21+0400
2026-03-09T23:21+0400
2026-03-09T23:21+0400
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48470272_0:116:1600:1016_1920x0_80_0_0_7645f163907de9783905be040e3404f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Իրանի հետ էսկալացիայի հարցում Ադրբեջանը, կարծես, մեղմացրել է իր դիրքորոշումը, եթե ոչ` նահանջել. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Կարինե Գևորգյանը։Նշենք, որ Ադրբեջանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցից հետո մարտի 9–ին Ադրբեջանը վերականգնեց Իրանի հետ սահմանին բեռնափոխադրումները, որոնք դադարեցվել էին Նախիջևանում անօդաչուների ընկնելուց հետո։Մինչ այդ Թեհրանը Բաքվին կոչ էր արել վտարել սիոնիստներին Ադրբեջանի տարածքից`տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու և Իրանի անվտանգությանը չսպառնալու համար։Գևորգյանը պատահական չի համարում այն հանգամանքը, որ մինչ իրավիճակի որոշակի կայունացումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հրավիրվել էր Անկարա` նախարարական մակարդակով փակ հանդիպմանը մասնակցելու։ Նրա համոզմամբ` հենց այնտեղ էլ խոսվել է Իրանի նկատմամբ Թուրքիային ցանկալի դիրքորոշում ընդունելու մասին։«Թուրքիան ընդհանրապես չի ցանկանում խառնվել կոնֆլիկտին։ Այնպես էլ այստեղ գլխավորը Էրդողանն է։ Անկասկած Իսրայելը շատ մեծ ազդեցություն ունի Բաքվում։ Նաև, հաշվի առնելով Ադրբեջանում իսրայելական օբյեկտների առկայությունը, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Իրանին հարվածելու հենակետ կարող է դառնալ։ Բայց այս դեպքում «ավագ եղբայրը» դեռևս գերակշռող է եղել»,– կարծում է մասնագետը:Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ իրականում Ադրբեջանին ևս ձեռնտու չէ այս պահին Իրանի հետ ռազմական ընդհարումը` ինչպես հեռահար, այնպես էլ ցամաքային տարբերակով։Ինչ վերաբերում է Ադրբեջանում իսրայելական ռազմական ներկայությանը, Դավթյանն արձանագրում է, որ այդ մասին արդեն տարիներ շարունակ խոսվում է, այդ թվում` հենց ադրբեջանական կողմից, կան նաև հետախուզական տարբեր տեղեկատվություններ։«Բացի այդ, մենք նաև ֆիքսում ենք, որ վերջին 3-4 տարում, հատկապես 2023 թվականին Արցախը հայաթափելուց հետո, Ադրբեջան- Իսրայել հարաբերությունները մի այլ կարգի բարձր մակարդակում են գտնվում` և՛ ռազմատեխնիկական համագործակցության, և՛ առհասարակ պաշտոնական այցելությունների համատեքստում։ Այնպես որ իրանական կողմի հայտարարություններն օդում արված հայտարարություններ չէին. Իրանը, բնականաբար, մտավախություն ունի, որ գրավյալ տարածքը կօգտագործվի Իսրայելի կողմից` Իրանի դեմ ինչպես հետախուզական, այնպես էլ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով»,– նշում է ադրբեջանագետը։Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր են ընկել: Դրոններից մեկը բախվել է օդանավակայանի տերմինալին, մյուսն ընկել է դպրոցի մոտ։ Իշխանությունների տվյալներով՝ տուժել է առնվազն չորս մարդ։Ալիևը հայտարարել է բանակը լիարժեք մարտական պատրաստության ռեժիմի բերելու մասին։ Բաքուն Թեհրանին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ և Իրանի դեսպանին կանչել է բացատրությունների համար: Միաժամանակ Ալիևը նշել է, որ Բաքուն չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել Իրանի հետ:Իրանի ԱԳՆ–ն հերքել է Թեհրանի մասնակցությունն այդ միջադեպին։Նկատենք նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային առաջնորդների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հարցը` հակամարտությունը դադարեցնելու ակնկալիքով։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48470272_151:0:1567:1062_1920x0_80_0_0_a6941ed243a26cd1f7e05f3ca0c2d9e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, պատերազմ
Գլխավորը «մեծ եղբայրն» է. փորձագետները` Իրանի դեմ Ադրբեջանի դիրքորոշման փոփոխության մասին
Ադրբեջանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցից հետո Ադրբեջանը վերականգնեց Իրանի հետ սահմանին բեռնափոխադրումները, որոնք դադարեցվել էին Նախիջևանում անօդաչուների ընկնելուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Իրանի հետ էսկալացիայի հարցում Ադրբեջանը, կարծես, մեղմացրել է իր դիրքորոշումը, եթե ոչ` նահանջել.
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Կարինե Գևորգյանը։
Նշենք, որ Ադրբեջանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցից հետո մարտի 9–ին
Ադրբեջանը վերականգնեց Իրանի հետ սահմանին բեռնափոխադրումները, որոնք դադարեցվել էին Նախիջևանում անօդաչուների ընկնելուց հետո։
Մինչ այդ Թեհրանը Բաքվին կոչ էր արել
վտարել սիոնիստներին Ադրբեջանի տարածքից`տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու և Իրանի անվտանգությանը չսպառնալու համար։
«Կարծում եմ՝ դա ավագ եղբայրն է (Թուրքիան) բոլոր հնարավոր միջոցներով համոզել մի փոքր հետ քաշվել սրացումից: Բայց այստեղ մի շատ կարևոր «բայց» կա. Ալիևն այս ընթացքում հասցրեց այնքան վիրավորական ելույթներ ունենալ իրանցիների հասցեին, որ նրանք հազիվ թե դա մոռանան»,– նկատեց նա։
Գևորգյանը պատահական չի համարում այն հանգամանքը, որ մինչ իրավիճակի որոշակի կայունացումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հրավիրվել էր Անկարա` նախարարական մակարդակով փակ հանդիպմանը մասնակցելու։ Նրա համոզմամբ` հենց այնտեղ էլ խոսվել է Իրանի նկատմամբ Թուրքիային ցանկալի դիրքորոշում ընդունելու մասին։
«Թուրքիան ընդհանրապես չի ցանկանում խառնվել կոնֆլիկտին։ Այնպես էլ այստեղ գլխավորը Էրդողանն է։ Անկասկած Իսրայելը շատ մեծ ազդեցություն ունի Բաքվում։ Նաև, հաշվի առնելով Ադրբեջանում իսրայելական օբյեկտների առկայությունը, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Իրանին հարվածելու հենակետ կարող է դառնալ։ Բայց այս դեպքում «ավագ եղբայրը» դեռևս գերակշռող է եղել»,– կարծում է մասնագետը:
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն էլ
Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ իրականում Ադրբեջանին ևս ձեռնտու չէ այս պահին Իրանի հետ ռազմական ընդհարումը` ինչպես հեռահար, այնպես էլ ցամաքային տարբերակով։
«44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում չկա պաշտպանական լուրջ համակարգ, միակ բնական պատնեշը Իրանն Ադրբեջանից բաժանող գետն է։ Խիստ կասկածելի է, որ հնարավոր ռազմական գործողությունները Ադրբեջանի համար ինչ–որ դրական հանգուցալուծում կունենան։ Հատկապես, որ Իրանը հիմա այնպիսի թուլացած կարգավիճակում չէ, որ Ադրբեջանը կարողանա հեշտությամբ հաղթահարել»,– կարծում է ադրբեջանագետը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում իսրայելական ռազմական ներկայությանը, Դավթյանն արձանագրում է, որ այդ մասին արդեն տարիներ շարունակ խոսվում է, այդ թվում` հենց ադրբեջանական կողմից, կան նաև հետախուզական տարբեր տեղեկատվություններ։
«Բացի այդ, մենք նաև ֆիքսում ենք, որ վերջին 3-4 տարում, հատկապես 2023 թվականին Արցախը հայաթափելուց հետո, Ադրբեջան- Իսրայել հարաբերությունները մի այլ կարգի բարձր մակարդակում են գտնվում` և՛ ռազմատեխնիկական համագործակցության, և՛ առհասարակ պաշտոնական այցելությունների համատեքստում։ Այնպես որ իրանական կողմի հայտարարություններն օդում արված հայտարարություններ չէին. Իրանը, բնականաբար, մտավախություն ունի, որ գրավյալ տարածքը կօգտագործվի Իսրայելի կողմից` Իրանի դեմ ինչպես հետախուզական, այնպես էլ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով»,– նշում է ադրբեջանագետը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի տարածքում
իրանական անօդաչու թռչող սարքեր են ընկել: Դրոններից մեկը բախվել է օդանավակայանի տերմինալին, մյուսն ընկել է դպրոցի մոտ։ Իշխանությունների տվյալներով՝ տուժել է առնվազն չորս մարդ։
Ալիևը հայտարարել է բանակը լիարժեք մարտական պատրաստության ռեժիմի բերելու մասին։ Բաքուն Թեհրանին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ և Իրանի դեսպանին կանչել է բացատրությունների համար: Միաժամանակ Ալիևը նշել է, որ Բաքուն չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել Իրանի հետ:
Նկատենք նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային առաջնորդների հետ
քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հարցը` հակամարտությունը դադարեցնելու ակնկալիքով։