https://arm.sputniknews.ru/20260309/emn-patrast-e-ajakcel-larvatsutjan-tulacmany-hajtararutjun-99650655.html
ԵՄ–ն պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանը. հայտարարություն
ԵՄ–ն պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանը. հայտարարություն
Sputnik Արմենիա
Ղեկավարները քննարկել են էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների ու Հորմուզի նեղուցի փակման հետևանքները։ 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T18:25+0400
2026-03-09T18:25+0400
2026-03-09T18:26+0400
ուրսուլա ֆոն դեր լյայեն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40570503_0:197:2886:1820_1920x0_80_0_0_85584280415d132290fd720f2a729954.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Եվրամիությունը պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանը և Իրանի հետ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ առցանց հանդիպումից հետո: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Եվրոպական միությունը տարածաշրջանի համար այս դժվարին պահերին վաղեմի և հուսալի գործընկեր է և պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով իր ներդրումն ունենալ՝ նպաստելու իրավիճակի ապաէսկալացիային և գործընթացը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Չնայած այն հանգամանքին, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ ճնշում է գործադրվում, մենք խորապես համոզված ենք, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը առաջընթացի միակ կենսունակ ճանապարհն են», - ասված է փաստաթղթում:Նշվում է, որ առաջնորդները քննարկել են նաև գլոբալ էներգետիկ անվտանգության համար էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների և Հորմուզի նեղուցի փակման հետևանքները և այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով դիտարկել են Մերձավոր Արևելքում գործընկերների հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունները:Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի, Եգիպտոսի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Հայաստանի, Իրաքի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Օմանի առաջնորդները:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40570503_147:0:2878:2048_1920x0_80_0_0_806000d0aaa635f80200a323189c01cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուրսուլա ֆոն դեր լյայեն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն
ուրսուլա ֆոն դեր լյայեն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն
ԵՄ–ն պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանը. հայտարարություն
18:25 09.03.2026 (Թարմացված է: 18:26 09.03.2026) Ղեկավարները քննարկել են էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների ու Հորմուզի նեղուցի փակման հետևանքները։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Եվրամիությունը պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանը և Իրանի հետ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ առցանց հանդիպումից հետո: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Եվրոպական միությունը տարածաշրջանի համար այս դժվարին պահերին վաղեմի և հուսալի գործընկեր է և պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով իր ներդրումն ունենալ՝ նպաստելու իրավիճակի ապաէսկալացիային և գործընթացը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Չնայած այն հանգամանքին, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ ճնշում է գործադրվում, մենք խորապես համոզված ենք, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը առաջընթացի միակ կենսունակ ճանապարհն են», - ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ առաջնորդները քննարկել են նաև գլոբալ էներգետիկ անվտանգության համար էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների և Հորմուզի նեղուցի փակման հետևանքները և այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով դիտարկել են Մերձավոր Արևելքում գործընկերների հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունները:
Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի, Եգիպտոսի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Հայաստանի, Իրաքի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Օմանի առաջնորդները:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: