00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չնայած զգուշացումներին` սադրիչ քայլերը շարունակվում են. Էրդողանը՝ Իրանի մասին

© AP Photo / Francisco SecoԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2026
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահը հորդորել է ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք վնաս կհասցնեին «Իրանի հետ հազարամյա բարիդրացիական և եղբայրական կապերին»։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Չնայած անկեղծ զգուշացումներին, սխալ և սադրիչ քայլեր են ձեռնարկվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մեկնաբանելով վերջին միջադեպերը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված երկրորդ բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՀՕՊ ուժերի կողմից։
Էրդողանի խոսքով՝ չպետք է ձեռնարկվի որևէ քայլ, որը ստվեր կգցի Իրանի հետ հազարամյա բարիդրացիական ու եղբայրական կապերի վրա կամ վնաս կհասցնի իրենց երկրին։
Նա նշել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական աշխատանք է տանում փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի սկսվելու պահից ի վեր։ Անկարան բանակցություններ է վարել 16 առաջնորդների հետ՝ ճգնաժամը հաղթահարելու ուղի գտնելու համար։
Էրդողանը պնդում է, որ Անկարան «արդարության, միջազգային իրավունքի, Իրանում խաղաղության ու կայունության կողմից է» և կողմ է հակամարտությունների լուծմանը երկխոսության միջոցով։
Նա նաև հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր թուրքական բոլոր ստորաբաժանումները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում։
«Իրանի հետ Թուրքիայի երեք սահմանային անցակետերում որևէ խնդիր կամ արգելափակում չկա, և Անկարան շուրջօրյա հսկում է իր օդային տարածքում հնարավոր սպառնալիքները հայտնաբերելու համար՝ F-16 կործանիչների, վաղ նախազգուշացման օդանավերի և լիցքավորող ինքնաթիռների օգնությամբ»,–ասել է նա։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների համակարգմամբ և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի իր անվտանգության ամրապնդման համար։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ «ոչ ոք չպետք է ընկնի սիոնիստական զանգվածային սպանությունների թակարդը, որը փորձում է եղբորը հանել եղբոր դեմ»։
Լրահոս
0