https://arm.sputniknews.ru/20260309/brent-navti-giny-2022-i-hunisic-i-ver-arajin-angam-mek-bareli-dimac-hasel-e-1195-dvolari-99624625.html
Brent նավթի գինը 2022-ի հունիսից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց հասել է 119,5 դոլարի
Brent նավթի գինը 2022-ի հունիսից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց հասել է 119,5 դոլարի
Sputnik Արմենիա
Հորմուզի նեղուցի արգելափակումը կաթվածահար է արել նավթի համաշխարհային առևտրի առանցքային երթուղին։ 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T09:26+0400
2026-03-09T09:26+0400
2026-03-09T09:28+0400
իրանի իսլամական հանրապետություն
նավթ
բորսա
գներ
պատերազմ
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85920940_34:274:3188:2048_1920x0_80_0_0_cbe44491d30a66ad5f8898613fa71b43.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի- Sputnik. Նավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին։ Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է՝ հասնելով 119,5 դոլարի մեկ բարելի դիմաց, գրում է RBK-ն։Մոսկվայի ժամանակով 05: 33-ի դրությամբ աճը կազմել է 28,9 տոկոս: Այս մակարդակում Brent նավթն առաջին անգամ է վաճառվում 2022 թվականի հունիսի 17-ից ի վեր։ Ավելի ուշ աճի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են։ Մոսկվայի ժամանակով ժամը 07:25-ի դրությամբ Brent-ի մայիսյան պայմանագիրն աճել է 25,16 տոկոսով և սակարկվել է մեկ բարելի դիմաց 116,01 դոլարի մակարդակում:Ի պատասխան ՝ Իրանը Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմակայաններին հրթիռային հարվածների ու անօդաչուների հարձակումների շարք է սկսել։ Ռազմական գործողությունների սկսվելուց հետո փակվեց Հորմուզի նեղուցը՝ նավթի համաշխարհային առևտրի առանցքային ուղին, որով անցնում է հումքի համաշխարհային մատակարարումների շուրջ 20%- ը:Ռազմական գործողությունները տարածվել են Մերձավոր Արևելքի նավթարդյունահանող մի շարք առանցքային տարածաշրջանների վրա, ինչը մեծացրել է շուկաների մտավախությունները մատակարարումների կայունության վերաբերյալ:
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85920940_197:0:2928:2048_1920x0_80_0_0_f35b3a1f7c8005bac437140697e03d1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, նավթ, բորսա, գներ, պատերազմ, մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, նավթ, բորսա, գներ, պատերազմ, մերձավոր արևելք
Brent նավթի գինը 2022-ի հունիսից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց հասել է 119,5 դոլարի
09:26 09.03.2026 (Թարմացված է: 09:28 09.03.2026) Հորմուզի նեղուցի արգելափակումը կաթվածահար է արել նավթի համաշխարհային առևտրի առանցքային երթուղին։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի- Sputnik. Նավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին։ Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է՝ հասնելով 119,5 դոլարի մեկ բարելի դիմաց, գրում է RBK-ն։
Մոսկվայի ժամանակով 05: 33-ի դրությամբ աճը կազմել է 28,9 տոկոս: Այս մակարդակում Brent նավթն առաջին անգամ է վաճառվում 2022 թվականի հունիսի 17-ից ի վեր։ Ավելի ուշ աճի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են։ Մոսկվայի ժամանակով ժամը 07:25-ի դրությամբ Brent-ի մայիսյան պայմանագիրն աճել է 25,16 տոկոսով և սակարկվել է մեկ բարելի դիմաց 116,01 դոլարի մակարդակում:
Գնանշումների կտրուկ թռիչքը կապված է Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետ։ Փետրվարի վերջից Իրանի շուրջ առճակատման մեջ են հայտնվել մոտ 10 երկրներ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իսլամական Հանրապետության դեմ:
Ի պատասխան ՝ Իրանը Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմակայաններին հրթիռային հարվածների ու անօդաչուների հարձակումների շարք է սկսել։ Ռազմական գործողությունների սկսվելուց հետո փակվեց Հորմուզի նեղուցը՝ նավթի համաշխարհային առևտրի առանցքային ուղին, որով անցնում է հումքի համաշխարհային մատակարարումների շուրջ 20%- ը:
Ռազմական գործողությունները տարածվել են Մերձավոր Արևելքի նավթարդյունահանող մի շարք առանցքային տարածաշրջանների վրա, ինչը մեծացրել է շուկաների մտավախությունները մատակարարումների կայունության վերաբերյալ: