https://arm.sputniknews.ru/20260309/ankarajum-irani-despanin-kanchel-en-turqiaji-agn-99658055.html
Անկարայում Իրանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում Իրանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Դեսպանին են փոխանցվել Թուրքիայի արձագանքը և միջադեպի վերաբերյալ մտահոգությունները։ 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T22:07+0400
2026-03-09T22:07+0400
2026-03-09T22:09+0400
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
հրթիռ
դեսպան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:325:2001:1450_1920x0_80_0_0_11d0692ea6741cd3e7060a2eda1a66c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբուլլահըին՝ Թուրքիայի տարածքի վրայով այսօր արձակված հրթիռը խոցելուց հետո։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական բարձրաստիճան աղբյուրը։Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իրենց երկրի երկնքում բալիստիկ հրթիռ է խոցվել, ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում ոչ ոք չի տուժել։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:Թեհրանի նավթային համալիրի վրա հարձակումից հետո «սև անձրև» է տեղացել
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42332689_0:8:2001:1508_1920x0_80_0_0_7ec6dba8983e87ec12081cbec5b249a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ, դեսպան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, հրթիռ, դեսպան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Անկարայում Իրանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ
22:07 09.03.2026 (Թարմացված է: 22:09 09.03.2026) Դեսպանին են փոխանցվել Թուրքիայի արձագանքը և միջադեպի վերաբերյալ մտահոգությունները։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբուլլահըին՝ Թուրքիայի տարածքի վրայով այսօր արձակված հրթիռը խոցելուց հետո։ Այդ մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական բարձրաստիճան աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը
հայտնել էր, որ իրենց երկրի երկնքում բալիստիկ հրթիռ է խոցվել, ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում ոչ ոք չի տուժել։
«Միջադեպի հետևանքով ոչ ոք չի զոհվել և չի տուժել: Իրանի շուրջ ճգնաժամի սկսվելուց ի վեր սա 2–րդ նման դեպքն է Թուրքիայի օդային տարածքում։ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խնդրել են բացատրություններ տալ Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռի վերաբերյալ: Նրան փոխանցվել է մեր արձագանքը և միջադեպի վերաբերյալ մտահոգությունները»,– հայտնել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: