https://arm.sputniknews.ru/20260309/amn-n-hnaravvor-e-irani-dprvocin-harvatsel-e-hnacats-hetakhuzakan-tvjalneri-pattsharvov-cbs-news-99628856.html
ԱՄՆ-ն հնարավոր է՝ Իրանի դպրոցին հարվածել է հետախուզական հին տվյալների պատճառով. CBS News
ԱՄՆ-ն հնարավոր է՝ Իրանի դպրոցին հարվածել է հետախուզական հին տվյալների պատճառով. CBS News
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով երկու պաշտոնյաների, գրել էր, որ դպրոցին հասցված հարվածը ամերիկյան ուժերի ձեռքի գործն է։ Սակայն ԱՄՆ նախագահը պնդում էր, որ ԱՄՆ... 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T11:27+0400
2026-03-09T11:27+0400
2026-03-09T11:30+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դպրոց
հրթիռակոծություն
պատերազմ
մինաբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99401984_0:120:1280:840_1920x0_80_0_0_8955dc68c7cbee7e11f8be6866896dd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ԱՄՆ ԶՈւ–ն, հնարավոր է, հարվածել են Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցին հնացած հետախուզական տվյալների պատճառով։ Այս մասին հայտնել է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ իր գերատեսչությունը հետաքննություն է իրականացնում։Նախնական տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի պատասխանատվությունը բավականին հավանական է։ԶԼՄ–ի ևս երկու աղբյուր հայտարարել են, որ իսրայելական բանակն այդ օրը գործողություններ չի իրականացրել այն տարածքում, որտեղ գտնվում է դպրոցը։Սպիտակ տունը ընդգծել է, որ Իրանի Մինաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգության հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Հարվածը հասցվել է փետրվարի 28-ին։ Վերջին տվյալներով՝ հրթիռի արձակման հետևանքով 171 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը 7-12 տարեկան աշակերտուհիներ էին։ Եվս 95 մարդ տուժել է։Ավելի վաղ ենթադրաբար Մինաբի աղջիկների տարրական դպրոցին հասցված հարվածի տեսանյութ էին ցուցադրել իրանական լրատվամիջոցները։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մինաբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99401984_0:0:1280:960_1920x0_80_0_0_297283c41aae2eb96028b5f74f7bac13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դպրոց, հրթիռակոծություն, պատերազմ, մինաբ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դպրոց, հրթիռակոծություն, պատերազմ, մինաբ
ԱՄՆ-ն հնարավոր է՝ Իրանի դպրոցին հարվածել է հետախուզական հին տվյալների պատճառով. CBS News
11:27 09.03.2026 (Թարմացված է: 11:30 09.03.2026) Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով երկու պաշտոնյաների, գրել էր, որ դպրոցին հասցված հարվածը ամերիկյան ուժերի ձեռքի գործն է։ Սակայն ԱՄՆ նախագահը պնդում էր, որ ԱՄՆ զինվորականները չեն հարվածել դպրոցին, և որ դա իրանցիներն են արել։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ԱՄՆ ԶՈւ–ն, հնարավոր է, հարվածել են Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցին հնացած հետախուզական տվյալների պատճառով։ Այս մասին հայտնել է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ իր գերատեսչությունը հետաքննություն է իրականացնում։
Նախնական տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի պատասխանատվությունը բավականին հավանական է։
Հեռուստաալիքի զրուցակիցը մեջբերել է մի զեկույց, որում նշվում է, որ ԱՄՆ զինվորականները սխալմամբ են հարվածել դպրոցին, քանի որ հնացած հետախուզական նյութերում կրթական հաստատությունը նույնականացվել է որպես իրանական ռազմական օբյեկտի մաս։
ԶԼՄ–ի ևս երկու աղբյուր հայտարարել են, որ իսրայելական բանակն այդ օրը գործողություններ չի իրականացրել այն տարածքում, որտեղ գտնվում է դպրոցը։
Սպիտակ տունը ընդգծել է, որ Իրանի Մինաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգության հետաքննությունը դեռ չի ավարտվել։ Հարվածը հասցվել է փետրվարի 28-ին։ Վերջին տվյալներով՝ հրթիռի արձակման հետևանքով 171 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը 7-12 տարեկան աշակերտուհիներ էին։ Եվս 95 մարդ տուժել է։
Ավելի վաղ ենթադրաբար Մինաբի աղջիկների տարրական դպրոցին հասցված հարվածի
տեսանյութ էին ցուցադրել իրանական լրատվամիջոցները։