https://arm.sputniknews.ru/20260309/ajs-zhamanakahatvatsum-turqiajin-dzerntu-che-irani-tulacumy-puja-hvosejni-99643760.html
Այս ժամանակահատվածում Թուրքիային ձեռնտու չէ Իրանի թուլացումը․ Փույա Հոսեյնի
Այս ժամանակահատվածում Թուրքիային ձեռնտու չէ Իրանի թուլացումը․ Փույա Հոսեյնի
Sputnik Արմենիա
Թուրքիան գիտակցում է, որ Իրանից հետո պատերազմի սլաքները կարող են ուղղվել դեպի իրեն, և Իրանի երկարաժամկետ թուլացումը կարող է նաև բերել Թուրքիայի թուլացման։ 09.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-09T22:33+0400
2026-03-09T22:33+0400
2026-03-09T22:33+0400
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99641607_0:0:1280:720_1920x0_80_0_0_8dad3227e02f3f076d15eb41be19655a.jpg
Այս ժամանակահատվածում Անկարային ձեռնտու չէ Իրանի թուլացումը, քանի որ Իսրայելի հաջորդ թիրախը կարող է Թուրքիան լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսեյնին:Քաղաքական վերլուծաբանը նկատում է՝ գլոբալ առումով Թուրքիային ձեռնտու է, որ Իրանը մշտապես թույլ երկիր լինի․ Իրանը Թուրքիայի համար ամենամեծ տարածաշրջանային մրցակիցն է՝ Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս, մինչև Միջին Ասիա։Թուրքիան ցանկանում է մուսուլմանական աշխարհում առաջին դերը խաղալ, առաջնորդ լինել, բայց այդ դերը հիմա ստանձնել է Իրանը, և հենց այստեղ էլ բախումը կա Իսրայելի հետ։Նրա կարծիքով՝ Իրանից հետո հաջորդ թիրախը կարող է լինել Թուրքիան։ Իսրայելի ռազմավարության մեջ մտնում է տարածաշրջանի բոլոր ուժեղ և մեծ երկրները թուլացնելը, մասնատելը կամ լիովին անկարող դարձնելը, որպեսզի չկարողանան դիմադրել Իսրայելին։«Թուրքիան գիտակցում է, որ Իրանից հետո պատերազմի սլաքները կարող են ուղղվել դեպի իրեն, և Իրանի երկարաժամկետ թուլացումը կարող է նաև բերել Թուրքիայի թուլացման»,-հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, իրանցի վերլուծաբանը վստահ է, որ Ադրբեջանը փորձում է այդ ամենից հնարավորինս մեծ քաղաքական շահեր քաղել։ Ավելին՝ փորձում են ներգրավվել հակաիրանական ալիքի մեջ և ցույց տալ, որ իրենք նույնպես տուժել են, որպեսզի խղճահարություն առաջացնեն միջազգային հանրության մոտ։Ամբողջությամբ՝ տեսանյութում։
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Գլոբալ առումով Թուրքիային ձեռնտու է, որ Իրանը թույլ երկիր լինի, բայց հիմա նրան ձեռնտու չէ Թեհրանի թուլացումը
Sputnik Արմենիա
Գլոբալ առումով Թուրքիային ձեռնտու է, որ Իրանը թույլ երկիր լինի, բայց հիմա նրան ձեռնտու չէ Թեհրանի թուլացումը
2026-03-09T22:33+0400
true
PT2M19S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99641607_201:0:1161:720_1920x0_80_0_0_48e0cc12aac4d6758469a758100d6e81.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, видео, թուրքիա, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, видео, թուրքիա, պատերազմ
Այս ժամանակահատվածում Թուրքիային ձեռնտու չէ Իրանի թուլացումը․ Փույա Հոսեյնի
Թուրքիան գիտակցում է, որ Իրանից հետո պատերազմի սլաքները կարող են ուղղվել դեպի իրեն, և Իրանի երկարաժամկետ թուլացումը կարող է նաև բերել Թուրքիայի թուլացման։
Այս ժամանակահատվածում Անկարային ձեռնտու չէ Իրանի թուլացումը, քանի որ Իսրայելի հաջորդ թիրախը կարող է Թուրքիան լինել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսեյնին:
Քաղաքական վերլուծաբանը նկատում է՝ գլոբալ առումով Թուրքիային ձեռնտու է, որ Իրանը մշտապես թույլ երկիր լինի․ Իրանը Թուրքիայի համար ամենամեծ տարածաշրջանային մրցակիցն է՝ Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս, մինչև Միջին Ասիա։
Թուրքիան ցանկանում է մուսուլմանական աշխարհում առաջին դերը խաղալ, առաջնորդ լինել, բայց այդ դերը հիմա ստանձնել է Իրանը, և հենց այստեղ էլ բախումը կա Իսրայելի հետ։
«Գլոբալ առումով Թուրքիային ձեռնտու է, որ Իրանը մշտապես թույլ երկիր լինի։ Բայց այս կոնկրետ ժամանակահատվածում Թուրքիային ձեռնտու չէ Իրանի թուլացումը։ Ինչու՞։ Որովհետև Իսրայելը քայլեր է անում, որպեսզի թուլացնի իրանական դիմադրական ուժերը, արդեն հասել է բուն Իրանին և փորձում է թուլացնել, ոչնչացնել, մասնատել կամ չեզոքացնել այն։ Իրենց ասելով՝ ուզում են Իրանին անզեն թողնել։ Դրանով Իսրայելը փորձում է ապահովել, որ տարիներ շարունակ՝ 20, 30, նույնիսկ 50 տարի, այս տարածաշրջանում լինի հեգեմոն, առաջին և միակ հեգեմոնը»,-ասաց Հոսեյնին։
Նրա կարծիքով՝ Իրանից հետո հաջորդ թիրախը կարող է լինել Թուրքիան։ Իսրայելի ռազմավարության մեջ մտնում է տարածաշրջանի բոլոր ուժեղ և մեծ երկրները թուլացնելը, մասնատելը կամ լիովին անկարող դարձնելը, որպեսզի չկարողանան դիմադրել Իսրայելին։
«Թուրքիան գիտակցում է, որ Իրանից հետո պատերազմի սլաքները կարող են ուղղվել դեպի իրեն, և Իրանի երկարաժամկետ թուլացումը կարող է նաև բերել Թուրքիայի թուլացման»,-հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, իրանցի վերլուծաբանը վստահ է, որ Ադրբեջանը փորձում է այդ ամենից հնարավորինս մեծ քաղաքական շահեր քաղել։ Ավելին՝ փորձում են ներգրավվել հակաիրանական ալիքի մեջ և ցույց տալ, որ իրենք նույնպես տուժել են, որպեսզի խղճահարություն առաջացնեն միջազգային հանրության մոտ։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։