https://arm.sputniknews.ru/20260308/tkhrel-ei-vor-anglia-teghapvokhutjuny-chkajacav-sevikjan-99619270.html
Տխրել էի, որ Անգլիա տեղափոխությունը չկայացավ․ Սևիկյան
Տխրել էի, որ Անգլիա տեղափոխությունը չկայացավ․ Սևիկյան
Sputnik Արմենիա
Հայ ֆուտբոլիստը չի թաքցնում, որ դեռ ցանկանում է վերադառնալ Եվրոպա, սակայն ընդգծում է, որ իր տարիքում ամենակարևորը խաղաժամանակ ստանալն է։ 08.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-08T17:04+0400
2026-03-08T17:04+0400
2026-03-08T17:04+0400
էդգար սևիկյան
անգլիա
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1b/73880260_0:102:1440:912_1920x0_80_0_0_f7293c99107c8d127f4f8ebd642b2dbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ակրոնի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը պատմել է, որ դիտարկում էր անգլիական «Բլեքբերն Ռովերս» տեղափոխվելու տարբերակը, սակայն այն ձախողվել է։ Այս մասին Սևիկյանը ասել է Metaratings-ին տված հարցազրույցում ` խոսելով «Ֆերենցվարոշից» հեռանալու մասին։Հայ ֆուտբոլիստը չի թաքցնում, որ դեռ ցանկանում է վերադառնալ Եվրոպա (նախկինում նշել էր Իսպանիայում խաղալու ցանկության մասին), սակայն ընդգծում է, որ իր տարիքում ամենակարևորը խաղաժամանակ ստանալն է։Նշենք, որ Սևիկյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են հունգարական «Ֆերենցվարոշին», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը: 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա վարձավճարով տեղափոխվեց «Ակրոն»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ:
անգլիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1b/73880260_0:0:1440:1080_1920x0_80_0_0_8a86bc905f38983d3f40880f745bb6af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդգար սևիկյան, անգլիա, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ռուսաստան
էդգար սևիկյան, անգլիա, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ռուսաստան
Տխրել էի, որ Անգլիա տեղափոխությունը չկայացավ․ Սևիկյան
Հայ ֆուտբոլիստը չի թաքցնում, որ դեռ ցանկանում է վերադառնալ Եվրոպա, սակայն ընդգծում է, որ իր տարիքում ամենակարևորը խաղաժամանակ ստանալն է։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ակրոնի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը պատմել է, որ դիտարկում էր անգլիական «Բլեքբերն Ռովերս» տեղափոխվելու տարբերակը, սակայն այն ձախողվել է։ Այս մասին Սևիկյանը ասել է Metaratings-ին տված հարցազրույցում ` խոսելով «Ֆերենցվարոշից» հեռանալու մասին։
«Ամենահավանական տարբերակն անգլիական «Բլեքբերնն» էր, բայց «Ֆերենցվարոշը» պնդեց, որ մնամ ակումբում: Կար նաև Խորվաթիայի առաջնությունում հայտնվելու տարբերակ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայից «Ակրոնն» ամենահամառն էր. նրանք ցանկանում էին ինձ ձեռք բերել, և ի վերջո ես հայտնվեցի այստեղ։ Երբ խոսում ենք Անգլիայի մասին, նույնիսկ եթե դա Չեմպիոնշիփն է, հասկանում ենք, որ դա բոլորովին այլ մակարդակ է, լրիվ այլ ֆուտբոլ: Ինտենսիվության առումով այն թերևս ամենահեշտ առաջնությունը չէ, բայց, ինձ թվում է, դա իսկական ֆուտբոլ է: Անկեղծ ասած՝ տխրել էի, որ այդ տեղափոխությունը չկայացավ։ Հաճելի էր, որ այնտեղ մեկնելու իրական հնարավորություն կար»,–ասել է Սևիկյանը։
Հայ ֆուտբոլիստը չի թաքցնում, որ դեռ ցանկանում է վերադառնալ Եվրոպա (նախկինում նշել էր Իսպանիայում խաղալու ցանկության մասին), սակայն ընդգծում է, որ իր տարիքում ամենակարևորը խաղաժամանակ ստանալն է։
Նշենք, որ Սևիկյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են հունգարական «Ֆերենցվարոշին», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը: 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա վարձավճարով տեղափոխվեց «Ակրոն»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: