00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդերի վրա ԱՄՆ-ի խաղադրույքն ի չիք դարձավ, նրանք չեն միավորվի Իրանի դեմ. Հովհաննիսյան

© REUTERSՔրդական զինված խմբավորումներ
Քրդական զինված խմբավորումներ - Sputnik Արմենիա, 1920, 08.03.2026
Բաժանորդագրվել
Կարեն Հովհաննիսյանի խոսքով` ԱՄՆ–ն չկարողացավ համոզել ո՛չ Էրբիլի, ո՛չ Սուլեյմանի քրդերին՝ միասնական ճակատով հանդես գալ Իրանի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Գրեթե անհավանական է, որ քրդական զինված միավորումները համախմբվեն ու գործեն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը` անդրադառնալով իրաքյան քրդերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տված խոստումներին։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվ խորհրդակցություններ է վարում իրանական ընդդիմության ներկայացուցիչների և Իրաքի քուրդ առաջնորդների հետ՝ հնարավոր ռազմական աջակցության վերաբերյալ։ Սակայն ԱՄՆ–ին չհաջողվեց համախմբել քրդերին և այդ ֆոնին երեկ` մարտի 5–ին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն հայտնց քրդերին աջակցության համար։
«Իրականում ԱՄՆ–ն խաղադրույք էր կատարել, որով պետք է համախմբվեին քրդական տարբեր տեսակի զինված խմբավորումները, բայց այդ պլաններն ի չիք դարձան։ Ըստ էության ԱՄՆ–ն չկարողացավ համոզել ո՛չ Էրբիլի, ո՛չ Սուլեյմանի քրդերին միասնական ճակատով հանդես գալ Իրանի դեմ։ Կարծում եմ , որ ԱՄՆ–ն այլևս քայլ չի ձեռնարկի, որովհետև Իրաքի տարածքում գտնվող քրդերը միաբան չեն։ Շատ ավելի միաբան են Սիրիայի տարածքում գտնվող քրդերը, որոնք հասանելիություն չունեն Իրանի սահմանին։ Եթե ԱՄՆ–ն քրդերի գործոնը ամեն դեպքում ուզում է օգտագործել, ապա կմնա Իրանի պարտիզանական քրդերի հույսին, որոնք փոքր գործողություններով որոշակի անհարմարություններ կարող են ստեղծել Իրանի համար, բայց ցամաքային լայնածավալ ռազմական գործողությունների համար այլևս քրդական գործոնը համաչափ ուժ չէ»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` հակամարտության առաջին օրերին, երբ որոշ լրատվականներ գրում էին քրդերի մասնակցությամբ սահմանային բախումների մասին, ամենայն հավանականությամբ, խոսքը Թոնդրակ լեռան վրա անընդհատ գտնվող ապստամբ խմբերի մասին էր։ Այդ խմբերը գտնվում են Իրաքի, Իրանի և Թուրքիայի տարածքում, բայց թուրքական Մեծ պատի կառուցումից հետո, կարծես թե, Թոնդրակից այլևս անցումներ չէին լինում դեպի Թուրքիայի տարածք։
Փորձագետը շեշտում է, որ նմանատիպ բախումներ եղել են մինչև ԱՄՆ–ի և Իսրայելի հարձակումը Իրանի վրա։
«Այդ խնդիրը միշտ էլ եղել է։ Որոշ ժամանակ Թուրքիան և Իրանը միասին համագործակցել են և պայքարել են այդ ապստամբ, անջատողական քրդերի դեմ։ Այդ խմբերի թվաքանակը հայտնի չէ, քանի որ անընդհատ տեղաշարժվում են, բայց վստահաբար շատ փոքրաթիվ խմբեր են։ Պարտիզանական գործողությունների մասնակցող խմբերը, որպես կանոն, լինում են 10 –12 հոգուց և որևէ գործողություն անելուց հետո այդ խումբը ցրվում է։
Նրա կարծիքով` Իսրայելը կարողացել է օգտագործել քուրդ պարտիզաներին, որոնք Նախիջևանի, ապա Թուրքիայի տարածքում ԱԹՍ–ներ են կիրառել։ Սակայն պետք է հիշել, որ Թուրքիան և Իրանը այս հակամարտության մեջ գտնվում են միևնույն խրամատում, որովհետև քրդական գործոնը զգայուն թեմա է Թուրքիայի համար, և այդ գործոնի օգտագործումը Իրանի դեմ Թուրքիայի սրտով չէ։
Ավելի վաղ Axios պարբերականը գրել էր, որ արդեն այս շաբաթ քրդական խմբավորումները կարող են ցամաքային ներխուժում իրականացնել Իրան։ Նշվում էր, որ ռազմական գործողության մեկնարկից 6 օր առաջ իրանական 5 քրդական խմբավորում հայտարարել է «Իրանական Քրդստանի քաղաքական ուժերի կոալիցիա» ստեղծելու մասին՝ Թեհրանում ռեժիմի դեմ պայքարելու համար:
Իրանի քրդական կազմավորումներին աջակցելու և դրանք Իրաքից Իրան ցամաքային հարձակման համար օգտագործելու գաղափարն ի սկզբանե ծագել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և «Մոսսադի»-ի մոտ, իսկ ԱՄՆ ԿՀՎ-ն միացել է դրան ավելի ուշ:
Հավելենք, որ Փարիզի Քրդական ինստիտուտի 2016 թվականի տվյալներով՝ քրդական բնակչության ընդհանուր թիվը գնահատվում է 38-46 միլիոն։ Քրդերի մեծամասնությունը (15-20 միլիոն) ապրում է Թուրքիայում, ապա՝ Իրանում (10-12 միլիոն) և Իրաքում (8-8.5 միլիոն)։ Եվս 3-3.5 միլիոն քուրդ ապրում է Սիրիայում, իսկ մնացած 1.6-2 միլիոնը՝ եվրոպական երկրներում և հետխորհրդային հանրապետություններում։
Լրահոս
0