https://arm.sputniknews.ru/20260308/mer-erekhanerin-enq-uzum-anhet-kvoratsneri-majrern-akcia-en-anum-karavarutjan-dimac-99614819.html
Մենք մեր երեխաներին ենք ուզում. անհետ կորածների մայրերն ակցիա են անում կառավարության դիմաց
Մենք մեր երեխաներին ենք ուզում. անհետ կորածների մայրերն ակցիա են անում կառավարության դիմաց
Sputnik Արմենիա
Մայրերի խոսքով` միգուցե կառավարության ուզածն էլ այն է, որ ժամանակի հետ, երբ անհետ կորածների ծնողները մահանան այդ ցավից, էլ ոչ մեկ ոչինչ չպահանջի իրենցից։ 08.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-08T13:59+0400
2026-03-08T13:59+0400
2026-03-08T14:05+0400
անհետ կորած
բողոքի ակցիա
հհ կառավարություն
մարտի 8
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/08/99613866_0:0:1207:679_1920x0_80_0_0_f889079931f482a16e78a9924ebdbd62.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Սպասումն ու այս անորոշությունը օրեցօր ավելի են սաստկանում։ Անհետ կորած զինծառայողների մայրերն այսօր՝ մարտի 8-ին, խաղաղ ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ:«Այսօր խաղաղ ակցիա ենք անում, բայց ոչ լռության։ Մենք պետք է խոսենք, պետք է բարձրաձայնենք, որովհետև չի լինում լռել այս ցավի մասին։ Մենք սպասում ենք մեր երեխաներին»,–ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը` Ասյա Դանիելյանը։Նրա խոսքով` էական չէ, թե որ թվականի ռազմական գործողության մասնակից են իրենց երեխաները, բոլորի ցավը նույնն է։«Սուտ է , թե ասում են ժամանակը բուժում է, ժամանակը մեր վերք բուժել չի կարողանա։ Մեր կարոտը ավելի է սաստկանում։ Անհետ կորածների ծնողներից շատերը չդիմացան այս ցավին, իրենք էլ մեր հետ չեն, հնարավոր է` վաղն էլ ես քնեմ ու չարթնանամ։ Բայց եթե ես չլինեմ, իմ աղջիկն է պահանջելու իր եղբորը։ Վերադարձրեք մեր տղաներին։ Տարել եք, հիմա մեզ պատասխան տվեք»,–ասաց կինը։Մայրերի խոսքով` միգուցե կառավարության ուզածն էլ այն է, որ ժամանակի հետ, երբ անհետ կորածների ծնողները մահանան այդ ցավից, էլ ոչ մեկ ոչինչ չպահանջի իրենցից։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
Sputnik Արմենիա
Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
2026-03-08T13:59+0400
true
PT0M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/08/99613866_151:0:1056:679_1920x0_80_0_0_77756ba40f6f8c1c2f6f0a76f8cd0843.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անհետ կորած, բողոքի ակցիա, հհ կառավարություն, մարտի 8
անհետ կորած, բողոքի ակցիա, հհ կառավարություն, մարտի 8
Մենք մեր երեխաներին ենք ուզում. անհետ կորածների մայրերն ակցիա են անում կառավարության դիմաց
13:59 08.03.2026 (Թարմացված է: 14:05 08.03.2026) Մայրերի խոսքով` միգուցե կառավարության ուզածն էլ այն է, որ ժամանակի հետ, երբ անհետ կորածների ծնողները մահանան այդ ցավից, էլ ոչ մեկ ոչինչ չպահանջի իրենցից։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Սպասումն ու այս անորոշությունը օրեցօր ավելի են սաստկանում։ Անհետ կորած զինծառայողների մայրերն այսօր՝ մարտի 8-ին, խաղաղ ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ:
«Այսօր խաղաղ ակցիա ենք անում, բայց ոչ լռության։ Մենք պետք է խոսենք, պետք է բարձրաձայնենք, որովհետև չի լինում լռել այս ցավի մասին։ Մենք սպասում ենք մեր երեխաներին»,–ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը` Ասյա Դանիելյանը։
Նրա խոսքով` էական չէ, թե որ թվականի ռազմական գործողության մասնակից են իրենց երեխաները, բոլորի ցավը նույնն է։
«Սուտ է , թե ասում են ժամանակը բուժում է, ժամանակը մեր վերք բուժել չի կարողանա։ Մեր կարոտը ավելի է սաստկանում։ Անհետ կորածների ծնողներից շատերը չդիմացան այս ցավին, իրենք էլ մեր հետ չեն, հնարավոր է` վաղն էլ ես քնեմ ու չարթնանամ։ Բայց եթե ես չլինեմ, իմ աղջիկն է պահանջելու իր եղբորը։ Վերադարձրեք մեր տղաներին։ Տարել եք, հիմա մեզ պատասխան տվեք»,–ասաց կինը։
Մայրերի խոսքով` միգուցե կառավարության ուզածն էլ այն է, որ ժամանակի հետ, երբ անհետ կորածների ծնողները մահանան այդ ցավից, էլ ոչ մեկ ոչինչ չպահանջի իրենցից։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։