https://arm.sputniknews.ru/20260308/israjely-meknvogh-chverteri-hamar-masnaki-bacel-e-odajin-taratsqy-99613628.html
Իսրայելը մեկնող չվերթերի համար մասնակի բացել է օդային տարածքը
Իսրայելը մեկնող չվերթերի համար մասնակի բացել է օդային տարածքը
Sputnik Արմենիա
Ներկայումս երկրից մեկնող չվերթերն իրականացվում են իսրայելական «El Al», «Israir» և «Arkia» ավիաընկերությունների կողմից: 08.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-08T13:26+0400
2026-03-08T13:26+0400
2026-03-08T13:27+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
թռիչք
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/2017/46/20174696_0:159:3076:1889_1920x0_80_0_0_1ba68097daab5c471ec56860a9d5a62f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Իսրայելն Իրանի հետ ներկայիս էսկալացիայի սկզբից ի վեր առաջին անգամ մասնակի բացել է երկնինքը մեկնող թռիչքների համար, ուղևորներով առաջին չվերթերն այսօր մեկնել են «Բեն Գուրիոն» օդանավակայանից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:Ներկայումս երկրից մեկնող չվերթերն իրականացվում են իսրայելական «El Al», «Israir» և «Arkia» ավիաընկերությունների կողմից, գործում են մի շարք սահմանափակումներ: Ավիացիոն իշխանությունները գործակալությանը հաստատել են, որ մեկ չվերթի համար ուղևորների քվոտան ավելացել է՝ 70-ից հասնելով 100-ի:Երկրի տրանսպորտի նախարարությունը նախօրեին զգուշացրել էր, որ այդ չվերթերով մեկնող Իսրայելի քաղաքացիները պետք է հատուկ ձևաթուղթ ստորագրեն, որով պարտավորվում են մեկնման օրվանից սկսած առնվազն 30 օր ընթացքում չվերադառնալ երկիր:Միաժամանակ իսրայելական առաջատար «El Al» ավիափոխադրողը կասեցրել է տոմսերի վաճառքը մինչև մարտի 21-ը, որպեսզի առաջնահերթություն ապահովի այն ուղևորների համար, ովքեր տոմսեր էին գնել մինչև ռազմական հակամարտության սկիզբը և չէին կարողացել մեկնել Իսրայելից:Իսրայելը հարձակվել է Բեյրութի հյուրանոցին. զոհվել է 4 մարդ
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2017/46/20174696_174:0:2903:2047_1920x0_80_0_0_c2ebfa869ed4ae12f552f7c17d46a5a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, թռիչք, չվերթ
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, թռիչք, չվերթ
Իսրայելը մեկնող չվերթերի համար մասնակի բացել է օդային տարածքը
13:26 08.03.2026 (Թարմացված է: 13:27 08.03.2026) Ներկայումս երկրից մեկնող չվերթերն իրականացվում են իսրայելական «El Al», «Israir» և «Arkia» ավիաընկերությունների կողմից:
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Իսրայելն Իրանի հետ ներկայիս էսկալացիայի սկզբից ի վեր առաջին անգամ մասնակի բացել է երկնինքը մեկնող թռիչքների համար, ուղևորներով առաջին չվերթերն այսօր մեկնել են «Բեն Գուրիոն» օդանավակայանից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
«Օդանավակայանը մասնակիորեն վերսկսել է աշխատանքը՝ սպասարկելով մեկնող չվերթերը»,-հայտնել են մամուլի ծառայությունից:
Ներկայումս երկրից մեկնող չվերթերն իրականացվում են իսրայելական «El Al», «Israir» և «Arkia» ավիաընկերությունների կողմից, գործում են մի շարք սահմանափակումներ: Ավիացիոն իշխանությունները գործակալությանը հաստատել են, որ մեկ չվերթի համար ուղևորների քվոտան ավելացել է՝ 70-ից հասնելով 100-ի:
Երկրի տրանսպորտի նախարարությունը նախօրեին զգուշացրել էր, որ այդ չվերթերով մեկնող Իսրայելի քաղաքացիները պետք է հատուկ ձևաթուղթ ստորագրեն, որով պարտավորվում են մեկնման օրվանից սկսած առնվազն 30 օր ընթացքում չվերադառնալ երկիր:
Միաժամանակ իսրայելական առաջատար «El Al» ավիափոխադրողը կասեցրել է տոմսերի վաճառքը մինչև մարտի 21-ը, որպեսզի առաջնահերթություն ապահովի այն ուղևորների համար, ովքեր տոմսեր էին գնել մինչև ռազմական հակամարտության սկիզբը և չէին կարողացել մեկնել Իսրայելից: