https://arm.sputniknews.ru/20260308/iranum-etnik-hvoghi-vra-khmvorumnery-gvojabanakan-sparnaliq-en-hajastani-hamar-qvocharjan-99611739.html
Իրանում էթնիկ հողի վրա խմորումները գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար. Քոչարյան
Իրանում էթնիկ հողի վրա խմորումները գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար. Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ պետք էր նախաձեռնել, քայլել ձեռնարկել, անել ամեն ինչ հարևան երկրում պատերազմն օր առաջ կանգնեցնելու համար։ 08.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-08T11:41+0400
2026-03-08T11:41+0400
2026-03-08T11:43+0400
ռոբերտ քոչարյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
իշխանություն
իսրայել
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98206344_0:0:1600:901_1920x0_80_0_0_b22bfa6a9f2295b4ef8288196740c808.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Իրանում էթնիկ հողի վրա խմորումներն ուղղակի գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Նա ընդգծել է, որ մոտ 10 օր առաջ ԱՄԷ-ում բոլորը վստահ էին, որ ապրում են երևի ամենաանվտանգ երկրում, նման զգացողություն երևի ունեցել են նաև Կատարում, Քուվեյթում։ Բայց ամեն ինչ փոխվեց, աշխարհն իրար է խառնվել , այն ինչ կատարվում է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, ուղղակի վտանգավոր է և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։«Այս վիճակում Հայաստանը պետք է լրջագույն քայլերի դիմի։ Մեր թեզը մշտապես եղել է՝ մի հայտնվեք խոշոր պետությունների շահերի բախման կետում։ Լավ տեղ չի տանում դա։ Պատերազմի առաջին օրերին այն քաղաքական թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար որպես նախկին նախագահի ծանր պատկեր էր։ Անպատասխանատվություն, թիթիզություն։ Եթե այս սպառնալիքները լուրջ չենք ընդունում, ապա ի՞նչն է Հայաստանի համար սպառնալիք»,-ասել է նա՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Իրանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանի իշխանությունը կարկանդակ է ուտում։Ըստ Քոչարյանի` Հայաստանի իշխանությունների անպատասխանատվությունը բերում է ծանրագույն հետևանքների, այդ գինը վճարելու է ժողովուրդը` իր կյանքի ու տնտեսական բարեկեցության գնով։ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ պետք էր նախաձեռնել, քայլել ձեռնարկել, անել ամեն ինչ հարևան երկրում պատերազմն օր առաջ կանգնեցնելու համար։«Իմ առաջարկությունն ակտիվ քաղաքականությունն է. ոչ թե ակտիվ քաղաքականություն աթոռը պահելու համար, այլ քո երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Քոչարյանը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98206344_0:0:1422:1066_1920x0_80_0_0_bc49d204be899b7a4b74c0d5f9dadc6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, իշխանություն, իսրայել, ամն, պատերազմ
ռոբերտ քոչարյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, իշխանություն, իսրայել, ամն, պատերազմ
Իրանում էթնիկ հողի վրա խմորումները գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար. Քոչարյան
11:41 08.03.2026 (Թարմացված է: 11:43 08.03.2026) ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ պետք էր նախաձեռնել, քայլել ձեռնարկել, անել ամեն ինչ հարևան երկրում պատերազմն օր առաջ կանգնեցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Իրանում էթնիկ հողի վրա խմորումներն ուղղակի գոյաբանական սպառնալիք են Հայաստանի համար։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«ԱՄՆ-ն և Իսրայելը կոչ են անում էթնիկ փոքրամասնություններին դուրս գալ Իրանի իշխանության դեմ։ Պատկերացրեք՝ Իրանում էթնիկ հողի վրա խմորումները. 17-20 մլն ադրբեջանցիներ և այլ ազգություններ, և մեր հարևան ու բարեկամ երկիրը, սա ուղղակի գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար»,- ասել է Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ մոտ 10 օր առաջ ԱՄԷ-ում բոլորը վստահ էին, որ ապրում են երևի ամենաանվտանգ երկրում, նման զգացողություն երևի ունեցել են նաև Կատարում, Քուվեյթում։ Բայց ամեն ինչ փոխվեց, աշխարհն իրար է խառնվել , այն ինչ կատարվում է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, ուղղակի վտանգավոր է և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։
«Այս վիճակում Հայաստանը պետք է լրջագույն քայլերի դիմի։ Մեր թեզը մշտապես եղել է՝ մի հայտնվեք խոշոր պետությունների շահերի բախման կետում։ Լավ տեղ չի տանում դա։ Պատերազմի առաջին օրերին այն քաղաքական թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար որպես նախկին նախագահի ծանր պատկեր էր։ Անպատասխանատվություն, թիթիզություն։ Եթե այս սպառնալիքները լուրջ չենք ընդունում, ապա ի՞նչն է Հայաստանի համար սպառնալիք»,-ասել է նա՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Իրանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանի իշխանությունը կարկանդակ է ուտում։
ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը բավականին մեծ ծավալի առևտուր ունի Միացյալ էմիրությունների հետ։ Ապրանքների զգալի մասը գալիս են էմիրություններից ֆուրերով Իրանի տարածքով։ Ի՞նչ է լինելու այդ ապրանքների հետ։ Նա ընդգծել է, որ այս հակամարտության ֆոնին տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ–ի և Իսրայելի հիմնական նպատակն է նաև փչացնել Իրանի հարաբերությունները հարևան արաբական երկրների հետ։
Ըստ Քոչարյանի` Հայաստանի իշխանությունների անպատասխանատվությունը բերում է ծանրագույն հետևանքների, այդ գինը վճարելու է ժողովուրդը` իր կյանքի ու տնտեսական բարեկեցության գնով։ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ պետք էր նախաձեռնել, քայլել ձեռնարկել, անել ամեն ինչ հարևան երկրում պատերազմն օր առաջ կանգնեցնելու համար։
«Իմ առաջարկությունն ակտիվ քաղաքականությունն է. ոչ թե ակտիվ քաղաքականություն աթոռը պահելու համար, այլ քո երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Քոչարյանը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: