https://arm.sputniknews.ru/20260308/baghdadum-pajtjunner-en-vorvotacel-hop-n-ashkhatel-e-amn-despanatan-taratsqic-99607685.html
Բաղդադում պայթյուններ են որոտացել, ՀՕՊ-ն աշխատել է ԱՄՆ դեսպանատան տարածքից
Բաղդադում պայթյուններ են որոտացել, ՀՕՊ-ն աշխատել է ԱՄՆ դեսպանատան տարածքից
Sputnik Արմենիա
Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ ՀՕՊ համակարգը գործարկել է հենց ԱՄՆ դեսպանատունը։ 08.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-08T00:14+0400
2026-03-08T00:14+0400
2026-03-08T00:14+0400
իրաք
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/07/99607115_0:0:1156:650_1920x0_80_0_0_93df6ec35bfeb93497eed0d0dcb070b2.jpg
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում էլեկտրակայան է այրվել, պայթյուններ են լսվում օդանավակայանի մոտ, հայտնում է Sputnik Iran-ը: Ենթադրվում է, որ էլեկտրակայանում հրդեհը սկսվել է ՀՕՊ-ի ակտիվ աշխատանքի ֆոնին։ Աշխատել է ամերիկյան դեսպանատան տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգը, հաղորդում է IRNA-ն:Պայթյուններ են որոտացել նաև Բաղդադի մի քանի շրջաններում, հնարավոր վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել:Բացի այդ, Իրանը հարվածել է Իսրայելի Հայֆայի նավթավերամշակման գործարանին՝ ի պատասխան Թեհրանի նավթային օբյեկտներին հասցված հարվածի, գրում են տեղական ԶԼՄ-ները: Իրանընաեւ կարծր վառելիքային հրթիռների օգնությամբ հարձակվել է ԱՄԷ-ում ԱՄՆ բանակի շտաբի վրա, հայտարարել են ԻՀՊԿ-ում:Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրաք
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ситуация у посольства США в Багдаде
Sputnik Արմենիա
Ситуация у посольства США в Багдаде
2026-03-08T00:14+0400
true
PT0M53S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/07/99607115_142:0:1009:650_1920x0_80_0_0_70462c824d4e9ab7622d94f9906264db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հրթիռակոծություն, видео
իրաք, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հրթիռակոծություն, видео
Բաղդադում պայթյուններ են որոտացել, ՀՕՊ-ն աշխատել է ԱՄՆ դեսպանատան տարածքից
Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ ՀՕՊ համակարգը գործարկել է հենց ԱՄՆ դեսպանատունը։
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում էլեկտրակայան է այրվել, պայթյուններ են լսվում օդանավակայանի մոտ, հայտնում է Sputnik Iran-ը: Ենթադրվում է, որ էլեկտրակայանում հրդեհը սկսվել է ՀՕՊ-ի ակտիվ աշխատանքի ֆոնին։ Աշխատել է ամերիկյան դեսպանատան տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգը, հաղորդում է IRNA-ն:
Ինչպես հայտնել Է Shafaq գործակալությունը, ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ մի քանի հրթիռային արկ է արձակվել: Նախնական տվյալներով՝ արձակումն իրականացվել է Բաղդադի արևելյան շրջանից։
Պայթյուններ են որոտացել նաև Բաղդադի մի քանի շրջաններում, հնարավոր վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Բացի այդ, Իրանը հարվածել է Իսրայելի Հայֆայի նավթավերամշակման գործարանին՝ ի պատասխան Թեհրանի նավթային օբյեկտներին հասցված հարվածի, գրում են տեղական ԶԼՄ-ները: Իրանընաեւ կարծր վառելիքային հրթիռների օգնությամբ հարձակվել է ԱՄԷ-ում ԱՄՆ բանակի շտաբի վրա, հայտարարել են ԻՀՊԿ-ում:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: