https://arm.sputniknews.ru/20260307/hajastani-arevtrum-irani-masnabazhiny-tver-ev-himnakan-apranqatesakner-99572180.html
Հայաստանի առևտրում Իրանի մասնաբաժինը. թվեր և հիմնական ապրանքատեսակներ
Հայաստանի առևտրում Իրանի մասնաբաժինը. թվեր և հիմնական ապրանքատեսակներ
Sputnik Արմենիա
Իրանը Հայաստան շինանյութերի, ինչպես նաև ճանապարհային բիտումի և պլաստմասսայի խոշոր մատակարար է։ Վերջին տարիներին աճել է նաև կարագիևայլմթերքների արտադրության... 07.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-07T15:49+0400
2026-03-07T15:49+0400
2026-03-07T15:49+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
առևտուր
ներմուծում
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59168867_82:0:942:484_1920x0_80_0_0_b91dcf13dbb96cab1be501d90cca2fa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik, Արամ Գարեգինյան. Իրանը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը։ 2025 թվականի տվյալներով`երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 768,1 մլն դոլար (համեմատած 2024 թվականի հետ՝ աճը կազմում է 4,2%)։ 2025 թվականին Հայաստանի ամբողջ արտաքին առևտրում Իրանի մասնաբաժինը կազմել է 3,6%։ Իրանը երկար տարիներ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է։Առևտրում գերակշռում է Իրանից ներմուծումը (690,4 մլն դոլար)։ Հայաստանիցարտահանումը կազմում է 78 մլն դոլար։ 2025 թվականի կտրվածքով առանձին ապրանքների վերաբերյալ տվյալներն ամփոփված չեն, բայց, որպես կանոն, արտահանման ավելի քան 70%-ը բաժին է ընկնում էլեկտրաէներգիային (որը մատակարարվում է Իրան՝ Երևանի ՋԷԿ-ի աշխատանքի համար օգտագործվող գազի դիմաց)։ Այլ ապրանքների արտահանումը խիստ սահմանափակ է։Ըստ այդմ, օրինակ, իրանական գործարանները կարողանում են արտադրել էժան ցեմենտ և պողպատե ամրաններ։ Տեղական արտադրողներին պաշտպանելու համար այս երկու ապրանքների մասով Հայաստանը ներմուծման սահմանափակումներ է մտցրել։Բացի այդ, վերջին 10-15 տարիների մշտական պատժամիջոցային ռեժիմների ֆոնին, Իրանում խիստ իջել է ազգային արժույթի փոխարժեքը, ուստի իրանական ռիալի հաշվարկով մեծանում է արտասահմանյան ապրանքների արժեքը (ինչը նշանակում է, որ դրանք դառնում են ավելի քիչ մրցունակ)։ Այդ պատճառով իրանահայ համայնքի կոմպակտ բնակության սահմաններից դուրս (Թեհրանում, Սպահանում և այլ քաղաքներում) հայկական ապրանքներ հազվադեպ են վաճառվում։Ինֆոգրաֆիկայում Հայաստանի և Իրանի առևտրի հիմնական կետերն են: Տվյալները ներկայացվում են 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով (տարեկան հաշվետվությունը դեռ չի հրապարակվել)։ Քանի որ, ինչպես նշեցինք, Հայաստանից Իրան արտահանումը փոքրածավալ է, իրանական ապրանքների մասով բերել ենք 10 կարևորագույն կետ, իսկ հայկական ապրանքներից՝ միայն 3։Հավելենք, որ հայկական շուկայում իրանական բանջարեղենի մոտ մեկ երրորդը լոլիկն է, իսկ ներկրվող մրգերի կեսից ավելին ցիտրուսներն են և արմավ(այսինքն՝ մրգեր, որոնք Հայաստանում չեն աճում): Բանջարեղենի մասով իրավիճակն այլ է, ուստի տեղական շուկան պաշտպանելու համար սահմանվել է դրանց անմաքս ներմուծման քվոտա։Վերջին մի քանի տարիների ընթացքում չոր սերուցքի ներմուծումը զգալիորեն աճել է. տեղական կաթնամթերքի գործարանները դրանից յուղ են արտադրում: Աճել է նաև մանրածախ վաճառվող պատրաստի կարագի ներմուծումը։Նավթամթերքի ներմուծման իրանական մասնաբաժինը չափազանց փոքր է (հատկապես Իրանի հսկայական արտադրածավալի համեմատ)։ Բացառություն է կազմում ասֆալտի արտադրության համար օգտագործվող բիտումը. այն գրեթե ամբողջությամբ Հայաստան է ներկրվում Իրանից։Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա բացի շոկոլադից և քաղցրավենիքից, փոքր ծավալներով արտահանվում է նաև ծխախոտ։ Վերջին տարիներին նվազել է ոչխարների արտահանումը (որը մինչև 2024 թվականը կազմում էր տարեկան 1-2 մլն դոլար, ինչը, հաշվի առնելով դեպի Իրան արտահանման փոքր չափը, բավական էական էր)։Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ռուսական էներգակիրների պահանջարկի աճ է արձանագրվել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59168867_190:0:835:484_1920x0_80_0_0_0d201cb42f7f93e1c0c0820b4e807c20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, առևտուր, ներմուծում, արտահանում, инфографика
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, առևտուր, ներմուծում, արտահանում, инфографика
Հայաստանի առևտրում Իրանի մասնաբաժինը. թվեր և հիմնական ապրանքատեսակներ
Իրանը Հայաստան շինանյութերի, ինչպես նաև ճանապարհային բիտումի և պլաստմասսայի խոշոր մատակարար է։ Վերջին տարիներին աճել է նաև կարագիևայլմթերքների արտադրության համար նախատեսված սերուցքի ներմուծումը։ Իրան արտահանումը, չհաշված էլեկտրաէներգիան, դեռ քիչ է։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik, Արամ Գարեգինյան. Իրանը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը։ 2025 թվականի տվյալներով`երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 768,1 մլն դոլար (համեմատած 2024 թվականի հետ՝ աճը կազմում է 4,2%)։ 2025 թվականին Հայաստանի ամբողջ արտաքին առևտրում Իրանի մասնաբաժինը կազմել է 3,6%։ Իրանը երկար տարիներ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է։
Առևտրում գերակշռում է Իրանից ներմուծումը (690,4 մլն դոլար)։ Հայաստանիցարտահանումը կազմում է 78 մլն դոլար։ 2025 թվականի կտրվածքով առանձին ապրանքների վերաբերյալ տվյալներն ամփոփված չեն, բայց, որպես կանոն, արտահանման ավելի քան 70%-ը բաժին է ընկնում էլեկտրաէներգիային (որը մատակարարվում է Իրան՝ Երևանի ՋԷԿ-ի աշխատանքի համար օգտագործվող գազի դիմաց)։ Այլ ապրանքների արտահանումը խիստ սահմանափակ է։
Իրանն ավանդաբար ձգտում է բոլոր տեսակի ապրանքների առավելագույն ինքնաբավության։ Բացի այդ, իր քաղաքացիների և բիզնեսի համար նավթամթերքի և գազի չափազանց ցածր գների շնորհիվ, իրանականապրանքներն ունեն շատ ցածր ինքնարժեք։
Ըստ այդմ, օրինակ, իրանական գործարանները կարողանում են արտադրել էժան ցեմենտ և պողպատե ամրաններ։ Տեղական արտադրողներին պաշտպանելու համար այս երկու ապրանքների մասով Հայաստանը ներմուծման սահմանափակումներ է մտցրել։
Բացի այդ, վերջին 10-15 տարիների մշտական պատժամիջոցային ռեժիմների ֆոնին, Իրանում խիստ իջել է ազգային արժույթի փոխարժեքը, ուստի իրանական ռիալի հաշվարկով մեծանում է արտասահմանյան ապրանքների արժեքը (ինչը նշանակում է, որ դրանք դառնում են ավելի քիչ մրցունակ)։ Այդ պատճառով իրանահայ համայնքի կոմպակտ բնակության սահմաններից դուրս (Թեհրանում, Սպահանում և այլ քաղաքներում) հայկական ապրանքներ հազվադեպ են վաճառվում։
Ինֆոգրաֆիկայում Հայաստանի և Իրանի առևտրի հիմնական կետերն են: Տվյալները ներկայացվում են 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով (տարեկան հաշվետվությունը դեռ չի հրապարակվել)։ Քանի որ, ինչպես նշեցինք, Հայաստանից Իրան արտահանումը փոքրածավալ է, իրանական ապրանքների մասով բերել ենք 10 կարևորագույն կետ, իսկ հայկական ապրանքներից՝ միայն 3։
Հավելենք, որ հայկական շուկայում իրանական բանջարեղենի մոտ մեկ երրորդը լոլիկն է, իսկ ներկրվող մրգերի կեսից ավելին ցիտրուսներն են և արմավ(այսինքն՝ մրգեր, որոնք Հայաստանում չեն աճում): Բանջարեղենի մասով իրավիճակն այլ է, ուստի տեղական շուկան պաշտպանելու համար սահմանվել է դրանց անմաքս ներմուծման քվոտա։
Վերջին մի քանի տարիների ընթացքում չոր սերուցքի ներմուծումը զգալիորեն աճել է. տեղական կաթնամթերքի գործարանները դրանից յուղ են արտադրում: Աճել է նաև մանրածախ վաճառվող պատրաստի կարագի ներմուծումը։
Նավթամթերքի ներմուծման իրանական մասնաբաժինը չափազանց փոքր է (հատկապես Իրանի հսկայական արտադրածավալի համեմատ)։ Բացառություն է կազմում ասֆալտի արտադրության համար օգտագործվող բիտումը. այն գրեթե ամբողջությամբ Հայաստան է ներկրվում Իրանից։
Կարևոր. պլաստմասսե արտադրանքի ներմուծման իրանական ընդհանուր բաժինը կազմում է մոտ 10%: Անմշակ պլաստիկն առանձին հաշվարկելու դեպքումայդցուցանիշը կազմում է 57%: Այս պլաստիկից տեղական գործարանները (կաթնամթերքի, հանքային ջրերի և այլն) փաթեթավորում և շշեր են արտադրում։
Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա բացի շոկոլադից և քաղցրավենիքից, փոքր ծավալներով արտահանվում է նաև ծխախոտ։ Վերջին տարիներին նվազել է ոչխարների արտահանումը (որը մինչև 2024 թվականը կազմում էր տարեկան 1-2 մլն դոլար, ինչը, հաշվի առնելով դեպի Իրան արտահանման փոքր չափը, բավական էական էր)։