https://arm.sputniknews.ru/20260307/aram-harutjuny-meghavvor-e-tshanachvel-nikvol-pashinjanin-tsanr-viravvoranq-hascnelu-hamar-99598029.html
Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար
Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար
Sputnik Արմենիա
Պաշտպանի խոսքով՝ այս անգամ էլ իրենք են բողոքարկելու վերաքննիչ դատարանում։ 07.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-07T14:29+0400
2026-03-07T14:29+0400
2026-03-07T14:29+0400
արամ հարությունյան
մեղադրանք
նիկոլ փաշինյան
սերգեյ հարությունյան
պաշտպան
զրպարտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1803/13/18031348_0:0:1600:900_1920x0_80_0_0_64817304abf529560e8ec7c317619bda.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մողավոր է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելու համար։ Մարտի 6-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել։Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց գործի վերաբերյալ։Դրանից հետո դատախազությունը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարացնելու մասին որոշումը բեկանելու վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բեկանել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած դատավճիռը և վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Ընդհանուր առմամբ, այս դատական քաշքշուկը շուրջ 4 տարի է տևել։Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել«Սա է մեր երկրում արդարադատության վիճակը։ Ու զարմանալի է, թե սա որքան կարևոր էր դատախազության համար, որ երկու անգամ արդարացման վերդիկտի առկայությունից հետո ևս մեկ անգամ դիմեցին, որ երրորդ անգամ հասնեն հաջողության։ Բայց ինչպես Արամ Հարությունյանն է նշում, իր համար պատիվ է նման արարքի համար մեղավոր ճանաչվել»,- նշեց Հարությունյանը։Նա հավելեց, որ այս անգամ էլ իրենք են բողոքարկելու վերաքննիչ դատարան։Նշենք, որ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և հրապարակային եղանակով անձի վերաբերյալ հնչեցրել է ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ: Խոսքը վերաբերում է 2022թ․ հունիսին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելուն։Արամ Հարությունյանին բերման են ենթարկել ձեռքերից և տաբատից քարշ տալով՝ առանց վերարկուի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1803/13/18031348_241:0:1441:900_1920x0_80_0_0_44691c5252ba25762cf7355741962e20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ հարությունյան, մեղադրանք, նիկոլ փաշինյան, սերգեյ հարությունյան, պաշտպան, զրպարտություն
արամ հարությունյան, մեղադրանք, նիկոլ փաշինյան, սերգեյ հարությունյան, պաշտպան, զրպարտություն
Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար
Պաշտպանի խոսքով՝ այս անգամ էլ իրենք են բողոքարկելու վերաքննիչ դատարանում։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը մողավոր է ճանաչվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելու համար։ Մարտի 6-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ,
մեղադրական վերդիկտ է կայացրել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց գործի վերաբերյալ։
«ժամանակին այս նույն ելույթի համար Արամ Հարությունյանը քրեական շրջափուլով անցել էր, այն ժամանակ մեղադրում էին բռնությունն արդարացնելու համար։ Այնտեղ արդարացվեց երեք ատյաններով, hետո արդեն այլ առիթով նույն ելույթն ունենալու համար այս անգամ արդեն «վիրավորանք» հոդվածն էին գրել, այն ժամանակ հոդվածը Քրեական օրենսգրքում առկա էր, հետո ապաքրեականացվեց, գործը կարճվեց՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով»,- նշեց Հարությունյանը։
Դրանից հետո դատախազությունը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարացնելու մասին որոշումը բեկանելու վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բեկանել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած դատավճիռը և վարույթի նյութերը փոխանցել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Ընդհանուր առմամբ, այս դատական քաշքշուկը շուրջ 4 տարի է տևել։
«Սա է մեր երկրում արդարադատության վիճակը։ Ու զարմանալի է, թե սա որքան կարևոր էր դատախազության համար, որ երկու անգամ արդարացման վերդիկտի առկայությունից հետո ևս մեկ անգամ դիմեցին, որ երրորդ անգամ հասնեն հաջողության։ Բայց ինչպես Արամ Հարությունյանն է նշում, իր համար պատիվ է նման արարքի համար մեղավոր ճանաչվել»,- նշեց Հարությունյանը։
Նա հավելեց, որ այս անգամ էլ իրենք են բողոքարկելու վերաքննիչ դատարան։
Նշենք, որ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է նրա արժանապատվությունը և հրապարակային եղանակով անձի վերաբերյալ հնչեցրել է ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ: Խոսքը վերաբերում է 2022թ․ հունիսին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելուն։