00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
48 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ի և Իսրայելի հարձակումներից Իրանում արդեն զոհվել է առնվազն 1332 խաղաղ բնակիչ. Իրավանի

Բաժանորդագրվել
Ամերիկա-իսրայելական հարվածները շարունակում են խլել խաղաղ բնակիչների կյանքեր, ավերվել են բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Առնվազն 1332 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, արդեն զոհվել են Իրանում, ևս հազարավոր մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին՝ հղում անելով Կարմիր մահիկի տվյալներին:
Իսրայելն ու ԱՄՆ-ն առավոտյան հարվածել են Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանին
«Հազարավոր մարդիկ վիրավորվել են, և այդ թիվը շարունակում է աճել», - ասել է նա ՄԱԿ-ում լրագրողներին։
Ուրիշ ինչ է հայտնի Մերձավոր Արևելքի հարձակումների մասին․
Ավիահարվածների հետևանքով լուրջ վնասներ են կրել Մեհրաբադի օդանավակայանը, որն ամենածանրաբեռնվածն է երկրում, Կարմիր մահիկի շենքը և Մահաբադի «Թարբիաթ» կինոթատրոնը: Կան զոհեր և վիրավորներ։ Վնասվել են նաև մեծ թվով խանութներ Մահաբադի Թալեգանի փողոցում՝ քաղաքի գլխավոր շուկաներից մեկում։ IRNA-ն հայտնում է, որ բացի շուկայի ներսում ապրանքների ոչնչացումից, ավերվել են շենքեր, ինչպես նաև այդ շուկայում բնակելի տների և խանութների դռներ և պատուհաններ։
Իրանական ԶԼՄ-ները հայտնել են Բաղդադում Ամերիկյան «Վիկտորյա» ռազմաբազայի ուղղությամբ հարվածների մասին, արձանագրվել է նաև հրթիռների զանգվածային արձակում Իսրայելի ուղղությամբ (տեսանյութում): Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ այսօր առավոտյան պայթյուններ են հնչել ԱՄԷ-ում, Բահրեյնում, Քուվեյթում, ինչպես նաև Թել Ավիվում և Երուսաղեմում: Tasnim գործակալության տվյալներով՝ հրթիռները շրջանցել են «Երկաթե գմբեթը» և խոցել Իսրայելի մայրաքաղաքը կասետային մարտագլխիկով հրթիռներով։
Fox News-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է պատրաստում երրորդ ավիակիր հարվածային խումբը՝ «Ջորջ Բուշ» ավիակրի գլխավորությամբ: Այս պահին մարտական գործողություններին արդեն մասնակցում են «Աբրահամ Լինքոլնը» և «Ջերալդ Ֆորդը»:
️Լիբանանյան հեռուստատեսությունը հաղորդում է «Հզբոլլահի» անդամները մարտի են բռնվել իսրայելցի զինվորականների ջոկատի հետ, որոնք վայրէջք են կատարել Լիբանանի արևելքում գտնվող Նաբի Շիթ քաղաքի մերձակայքում։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0