https://arm.sputniknews.ru/20260306/shri-lankajum-gvoajum-maldivnerum-gtnvvogh-hh-qaghaqacinery-dimel-en-despanutjun-agn-99564353.html
Շրի Լանկայում, Գոայում, Մալդիվներում գտնվող ՀՀ քաղաքացիները դիմել են դեսպանություն. ԱԳՆ
Շրի Լանկայում, Գոայում, Մալդիվներում գտնվող ՀՀ քաղաքացիները դիմել են դեսպանություն. ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Նյու Դելիում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող ՀՀ 2 քաղաքացի, որոնց ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա... 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T15:32+0400
2026-03-06T15:32+0400
2026-03-06T15:36+0400
հնդկաստան
դոհա
մալդիվյան հանրապետություն
հայաստան
թռիչք
չվերթ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/236/45/2364508_0:62:1600:962_1920x0_80_0_0_34273ef18c2e5fa23e194c9e78586197.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, մարտի 5-ի ուշ երեկոյան Գոայից ուղևորվել են Երևան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։Նա նշել է, որ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։Նա տեղեկացրել է, որ Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող 2 ՀՀ քաղաքացի, որոնց ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։Բադալյանը նշել է նաև, որ վերջին օրերին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը (համատեղության կարգով նաև՝ Շրի Լանկա, Բանգլադեշ և Նեպալ) իր գործառույթներն իրականացրել է արտակարգ ռեժիմով։«Դեսպանության կողմից հետևողականություն է ցուցաբերվել համապատասխան թռիչքի թույլտվության ստացման անհրաժեշտ աշխատանքներում, այդ թվում՝ Հնդկաստանի ավիացիայի նախարարության և ԱԳՆ հետ փոխգործակցությամբ»,– ընդգծել է ԱԳՆ խոսնակը:Հիշեցնենք, որ ԱԳՆ լրատվական ծառայությունից այսօր նաև հայտնել էին, որ 2 օրում ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է գրեթե 200 Հայաստանի քաղաքացի:Նշենք, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում պահպանվում են ավիահաղորդակցության լուրջ սահմանափակումները։ Ամբողջությամբ փակ է Իրանի և Իրաքի օդային տարածքը, պարբերաբար դադարեցվում են թռիչքները Իսրայելի օդային տարածքով, մասամբ փակ է երկինքը ԱՄԷ-ի օդային տարածքում։ Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի ավիացիոն իշխանությունները ևս երկարաձգել են իրենց օդային տարածքի օգտագործման արգելքը:Շրի Լանկայի մոտ խորտակված ֆրեգատի վրա սպառազինություն չի եղել. Իրանի ԱԳՆ
հնդկաստան
դոհա
մալդիվյան հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/236/45/2364508_118:0:1482:1023_1920x0_80_0_0_86e8f9a0c24c2b265f8a8209c6df9885.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, դոհա, մալդիվյան հանրապետություն, հայաստան, թռիչք, չվերթ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հնդկաստան, դոհա, մալդիվյան հանրապետություն, հայաստան, թռիչք, չվերթ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Շրի Լանկայում, Գոայում, Մալդիվներում գտնվող ՀՀ քաղաքացիները դիմել են դեսպանություն. ԱԳՆ
15:32 06.03.2026 (Թարմացված է: 15:36 06.03.2026) ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Նյու Դելիում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող ՀՀ 2 քաղաքացի, որոնց ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, մարտի 5-ի ուշ երեկոյան Գոայից ուղևորվել են Երևան: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշել է, որ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
«Այս պահի դրությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից 12 ՀՀ քաղաքացի, Գոայից՝ 6 քաղաքացի, ովքեր այնտեղ են գտնվում հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ, հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ»,– գրել է Բադալյանը։
Նա տեղեկացրել է, որ Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող 2 ՀՀ քաղաքացի, որոնց ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։
Բադալյանը նշել է նաև, որ վերջին օրերին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը (համատեղության կարգով նաև՝ Շրի Լանկա, Բանգլադեշ և Նեպալ) իր գործառույթներն իրականացրել է արտակարգ ռեժիմով։
«Դեսպանության կողմից հետևողականություն է ցուցաբերվել համապատասխան թռիչքի թույլտվության ստացման անհրաժեշտ աշխատանքներում, այդ թվում՝ Հնդկաստանի ավիացիայի նախարարության և ԱԳՆ հետ փոխգործակցությամբ»,– ընդգծել է ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ ԱԳՆ լրատվական ծառայությունից այսօր նաև հայտնել էին, որ 2 օրում ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է գրեթե 200 Հայաստանի քաղաքացի:
Նշենք, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում պահպանվում են ավիահաղորդակցության լուրջ սահմանափակումները։ Ամբողջությամբ փակ է Իրանի և Իրաքի օդային տարածքը, պարբերաբար դադարեցվում են թռիչքները Իսրայելի օդային տարածքով, մասամբ փակ է երկինքը ԱՄԷ-ի օդային տարածքում։ Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի ավիացիոն իշխանությունները ևս երկարաձգել են իրենց օդային տարածքի օգտագործման արգելքը: