https://arm.sputniknews.ru/20260306/navti-gnery-bardzracel-en-irani-veraberjal-trampi-hajtararutjunic-hetvo-99580881.html
Նավթի գները բարձրացել են` Իրանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո
Նավթի գները բարձրացել են` Իրանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո
Sputnik Արմենիա
Կատարի էներգետիկայի նախարարի կարծիքով՝ Պարսից ծոցի երկրների նավթամատակարարները ստիպված կլինեն ֆորս-մաժոր հայտարարել Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով: 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T21:08+0400
2026-03-06T21:08+0400
2026-03-06T21:21+0400
նավթ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
գին
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_0:0:3421:1924_1920x0_80_0_0_bfd289e37afdb3c304557b7022f19c32.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Brent տեսակի նավթի գները գերազանցել են մեկ բարելի դիմաց 90 դոլարի նիշը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որում նա Իրանից պահանջել էր անվերապահ կապիտուլյացիա:Ինչպես հաղորդում է NBC-ն, համաշխարհային շուկաներում ուժեղացել են մտավախությունները, որ հակամարտությունը կարող է ձգձգվել, ինչը կհանգեցնի նավթի համաշխարհային մատակարարումների ընդհատումների:Ավելի վաղ Իրանը հայտարարել էր ԱՄՆ-ի, Իսրայելի և մի շարք եվրոպական երկրների նավերի համար Հորմուզի նեղուցը փակելու մասին:Ըստ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալների՝ ԱՄՆ-ում մեկ գալոն (3,78 լիտր) բենզինի միջին արժեքը բարձրացել է գրեթե 27 ցենտով և հասել է 3,25 դոլարի:Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա հունիսի վերջին՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև նախորդ սրացման ժամանակ, նավթի գինը տատանվում էր մեկ բարելի դիմաց 70-71 դոլարի սահմաններում: Նմանատիպ ցուցանիշների՝ 90-100 դոլար և ավելի, գնանշումները հասել էին ուկրաինական հակամարտության առաջին ամիսներին:Ներկրման և արտահանման ի՞նչ խնդիրներ ունենք Իրանի հետ. տնտեսագետի պարզաբանումը
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_23:0:2752:2047_1920x0_80_0_0_bb209adf7e28249f532448f323600be2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավթ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, գին, պատերազմ
նավթ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, գին, պատերազմ
Նավթի գները բարձրացել են` Իրանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո
21:08 06.03.2026 (Թարմացված է: 21:21 06.03.2026) Կատարի էներգետիկայի նախարարի կարծիքով՝ Պարսից ծոցի երկրների նավթամատակարարները ստիպված կլինեն ֆորս-մաժոր հայտարարել Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Brent տեսակի նավթի գները գերազանցել են մեկ բարելի դիմաց 90 դոլարի նիշը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որում նա Իրանից պահանջել էր անվերապահ կապիտուլյացիա:
Ինչպես հաղորդում է NBC-ն, համաշխարհային շուկաներում ուժեղացել են մտավախությունները, որ հակամարտությունը կարող է ձգձգվել, ինչը կհանգեցնի նավթի համաշխարհային մատակարարումների ընդհատումների:
Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում գնանշումները կարող են հասնել մեկ բարելի դիմաց 150 դոլարի, եթե նավթով բեռնված տանկերները չկարողանան անցնել Հորմուզի նեղուցով, որտեղով անցնում է նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը: Նրա խոսքով՝ մատակարարները, որոնք դեռևս ֆորս-մաժոր չեն հայտարարել, կարող է` ստիպված լինեն դա անել առաջիկա օրերին:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր ԱՄՆ-ի, Իսրայելի և մի շարք եվրոպական երկրների նավերի համար Հորմուզի նեղուցը փակելու մասին:
Ըստ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալների՝ ԱՄՆ-ում մեկ գալոն (3,78 լիտր) բենզինի միջին արժեքը բարձրացել է գրեթե 27 ցենտով և հասել է 3,25 դոլարի:
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա հունիսի վերջին՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև նախորդ սրացման ժամանակ, նավթի գինը տատանվում էր մեկ բարելի դիմաց 70-71 դոլարի սահմաններում: Նմանատիպ ցուցանիշների՝ 90-100 դոլար և ավելի, գնանշումները հասել էին ուկրաինական հակամարտության առաջին ամիսներին: