https://arm.sputniknews.ru/20260306/libananum-israjelakan-harvatsneri-hetevanqvov-zvoheri-tivn-atshel-e-99579322.html
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն աճել է
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն աճել է
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Իսրայելի օդուժը մի շարք հարվածներ էր հասցրել Բեյրութին և Բաալբեկ քաղաքին: 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T20:14+0400
2026-03-06T20:14+0400
2026-03-06T20:14+0400
իսրայել
լիբանան
զոհ
վիրավոր
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99577700_0:84:1600:984_1920x0_80_0_0_ddf9a7d99c046650e43b2da6b09c2ef6.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով արդեն կա 217 զոհ և ևս 798 տուժած։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը:«Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը մարտի 2-ի լուսաբացից մինչև մարտի 6-ի երեկո հասել է 217-ի, վիրավորվել է 798 մարդ», - ասվում է հաղորդման մեջ:Նախօրեին Իսրայելը ռմբակոծության է ենթարկել Լիբանանի հարավի 56 բնակավայր։Ավելի վաղ հայտնել էին, որ Լիբանանի հազարավոր քաղաքացիներ շարունակում են լքել երկրի հարավի սահմանամերձ շրջանները՝ փախչելով իսրայելական ավիահարվածներից: Նրանք ուղևորվում են դեպի երկրի խորքը և հավաքվում Միջերկրական ծովի ափին, որտեղ գիշերում են բաց երկնքի տակ։Մարտի 2-ի գիշերը Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Հզբոլլահ» շարժումը: Իսրայելի բանակն ի պատասխան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել երկրի տարբեր շրջանների բնակավայրերին, այդ թվում ՝ մայրաքաղաքին։ Այդ ֆոնին հարյուր հազարավոր քաղաքացիներ սկսել են լքել իրենց տները՝ ապաստան փնտրելով Լիբանանի ավելի անվտանգ շրջաններում։
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99577700_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b85d011bb117e81edc3d3560a7654596.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան, զոհ, վիրավոր, պատերազմ, видео
իսրայել, լիբանան, զոհ, վիրավոր, պատերազմ, видео
Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն աճել է
Ավելի վաղ Իսրայելի օդուժը մի շարք հարվածներ էր հասցրել Բեյրութին և Բաալբեկ քաղաքին:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով արդեն կա 217 զոհ և ևս 798 տուժած։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը:
«Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը մարտի 2-ի լուսաբացից մինչև մարտի 6-ի երեկո հասել է 217-ի, վիրավորվել է 798 մարդ», - ասվում է հաղորդման մեջ:
Նախօրեին Իսրայելը ռմբակոծության է ենթարկել Լիբանանի հարավի 56 բնակավայր։
Ավելի վաղ հայտնել էին, որ Լիբանանի հազարավոր քաղաքացիներ շարունակում են լքել երկրի հարավի սահմանամերձ շրջանները՝ փախչելով իսրայելական ավիահարվածներից: Նրանք ուղևորվում են դեպի երկրի խորքը և հավաքվում Միջերկրական ծովի ափին, որտեղ գիշերում են բաց երկնքի տակ։
Մարտի 2-ի գիշերը Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Հզբոլլահ» շարժումը: Իսրայելի բանակն ի պատասխան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել երկրի տարբեր շրջանների բնակավայրերին, այդ թվում ՝ մայրաքաղաքին։ Այդ ֆոնին հարյուր հազարավոր քաղաքացիներ սկսել են լքել իրենց տները՝ ապաստան փնտրելով Լիբանանի ավելի անվտանգ շրջաններում։