https://arm.sputniknews.ru/20260306/israjely-50-kvortsanichnervov-vochnchacrel-e-tehranum-khameneii-bunkery-tesanjut-99566175.html
Իսրայելը 50 կործանիչներով ոչնչացրել է Թեհրանում Խամենեիի բունկերը. տեսանյութ
Իսրայելը 50 կործանիչներով ոչնչացրել է Թեհրանում Խամենեիի բունկերը. տեսանյութ
Sputnik Արմենիա
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Խամենեիի զոհվելուց հետո բունկերը շարունակել է օգտագործել Իրանի ռազմական ղեկավարությունը: 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T16:23+0400
2026-03-06T16:23+0400
2026-03-06T16:27+0400
տեսանյութեր
տեսանյութ
ցախալ
իսրայել
բունկեր
այաթոլլա ալի խամենեի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99565268_0:0:1920:1080_1920x0_80_0_0_52ddc81ff0f0b12754d293079405231e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Իսրայելի օդուժը հարված է հասցրել Թեհրանում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ստորգետնյա բունկերին։ Գործողությանը ներգրավված է եղել մոտ 50 կործանիչ։ Այս մասին այսօր հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Խամենեիի զոհվելուց հետո բունկերը շարունակել է օգտագործել Իրանի ռազմական ղեկավարությունը:Ինչպես նշում են իսրայելցի զինվորականները, ստորգետնյա համալիրը Թեհրանի կենտրոնում գտնվող մի քանի փողոցների տակ էր ու ներառում էր խորհրդակցության անցկացման համար նախատեսված բազմաթիվ տարածքներ: Հրապարակվել է նաև օբյեկտին հարվածելու տեսանյութը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Израиль уничтожил подземный бункер Али Хаменеи в Тегеране
Sputnik Արմենիա
Израиль уничтожил подземный бункер Али Хаменеи в Тегеране
2026-03-06T16:23+0400
true
PT0M21S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99565268_240:0:1680:1080_1920x0_80_0_0_a0fd64177a15464cf6b985e4d27b1a81.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, ցախալ, իսրայել, բունկեր, այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, видео
տեսանյութեր, տեսանյութ, ցախալ, իսրայել, բունկեր, այաթոլլա ալի խամենեի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, видео
Իսրայելը 50 կործանիչներով ոչնչացրել է Թեհրանում Խամենեիի բունկերը. տեսանյութ
16:23 06.03.2026 (Թարմացված է: 16:27 06.03.2026) ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Խամենեիի զոհվելուց հետո բունկերը շարունակել է օգտագործել Իրանի ռազմական ղեկավարությունը:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Իսրայելի օդուժը հարված է հասցրել Թեհրանում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ստորգետնյա բունկերին։ Գործողությանը ներգրավված է եղել մոտ 50 կործանիչ։ Այս մասին այսօր հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ հարվածը հասցվել է ռազմական հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա։ Թիրախ է դարձել ստորգետնյա հրամանատարական կետը, որը գտնվում է Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական համալիրի տակ:Ենթադրվում էր, որ օբյեկտը արտակարգ իրավիճակների և ռազմական գործողությունների պայմաններում պետք է Խամենեիի կողմից օգտագործվեր որպես պաշտպանված կառավարման կենտրոն:
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Խամենեիի զոհվելուց հետո բունկերը շարունակել է օգտագործել Իրանի ռազմական ղեկավարությունը:
Ինչպես նշում են իսրայելցի զինվորականները, ստորգետնյա համալիրը Թեհրանի կենտրոնում գտնվող մի քանի փողոցների տակ էր ու ներառում էր խորհրդակցության անցկացման համար նախատեսված բազմաթիվ տարածքներ: Հրապարակվել է նաև օբյեկտին հարվածելու տեսանյութը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: