https://arm.sputniknews.ru/20260306/irany-chi-vstahum-amn-in-ev-nra-het-banakcutjunner-chi-varum-ag-pvokhnakharar-99582602.html
Իրանը չի վստահում ԱՄՆ-ին և նրա հետ բանակցություններ չի վարում. ԱԳ փոխնախարար
Իրանը չի վստահում ԱՄՆ-ին և նրա հետ բանակցություններ չի վարում. ԱԳ փոխնախարար
Sputnik Արմենիա
Պատասխանելով Վաշինգտոնի հետ հնարավոր շփումների մասին լրագրողի հարցին՝ դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը նման տարբերակ չի դիտարկում: 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T23:19+0400
2026-03-06T23:19+0400
2026-03-06T23:19+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98827413_0:0:801:451_1920x0_80_0_0_29ba914c1b03f8334e58985082165126.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Իրանը բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ չի վստահում ԱՄՆ ներկայիս վարչակազմին։ Այս մասին France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։Պատասխանելով Վաշինգտոնի հետ հնարավոր շփումների մասին լրագրողի հարցին՝ դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը նման տարբերակ չի դիտարկում։Նրա խոսքով՝ Ժնևում բանակցությունների վերջին փուլը հաջող էր ընթանում և կարող էր հանգեցնել դիվանագիտական կարգավորման։ Սակայն, ինչպես նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, ԱՄՆ-ն փոխեց իր դիրքորոշումը և դրանով իսկ բաց թողեց խնդիրը երկխոսության միջոցով լուծելու հնարավորությունը։«Իրականում ԱՄՆ-ն բաց թողեց այդ հնարավորությունը։ Մենք բարեխղճորեն բանակցություններ էինք վարում և հնարավոր ամեն ինչ արեցինք, որպեսզի դրանք գոհացուցիչ արդյունքի հանգեն։ Անցյալ հինգշաբթի Ժնևում կայացած բանակցությունների վերջին փուլը հաջող էր։ Հիմա մենք պետք է հարց տանք ամերիկացիներին՝ ինչո՞ւ նրանք մտափոխվեցին և ինչո՞ւ ուժի դիմեցին»,-ընդգծել է Թախթ-Ռավանչին։Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98827413_0:0:761:570_1920x0_80_0_0_23e2130b3f18d71591d3cbf3147d7049.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն, պատերազմ
Իրանը չի վստահում ԱՄՆ-ին և նրա հետ բանակցություններ չի վարում. ԱԳ փոխնախարար
Պատասխանելով Վաշինգտոնի հետ հնարավոր շփումների մասին լրագրողի հարցին՝ դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը նման տարբերակ չի դիտարկում:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Իրանը բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ չի վստահում ԱՄՆ ներկայիս վարչակազմին։ Այս մասին France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։
Պատասխանելով Վաշինգտոնի հետ հնարավոր շփումների մասին լրագրողի հարցին՝ դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը նման տարբերակ չի դիտարկում։
«Ո՛չ, մենք չենք վստահում ամերիկացիներին։ Նրանք դավաճանել են ոչ միայն մեզ, այլև դիվանագիտությանը։ Մենք բանակցային գործընթացի մեջ էինք, երբ մեզ վրա հարձակվեցին։ Մենք չենք սկսել այս ագրեսիվ պատերազմը»,-հայտարարել է Թախթ-Ռավանչին։
Նրա խոսքով՝ Ժնևում բանակցությունների վերջին փուլը հաջող էր ընթանում և կարող էր հանգեցնել դիվանագիտական կարգավորման։ Սակայն, ինչպես նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, ԱՄՆ-ն փոխեց իր դիրքորոշումը և դրանով իսկ բաց թողեց խնդիրը երկխոսության միջոցով լուծելու հնարավորությունը։
«Իրականում ԱՄՆ-ն բաց թողեց այդ հնարավորությունը։ Մենք բարեխղճորեն բանակցություններ էինք վարում և հնարավոր ամեն ինչ արեցինք, որպեսզի դրանք գոհացուցիչ արդյունքի հանգեն։ Անցյալ հինգշաբթի Ժնևում կայացած բանակցությունների վերջին փուլը հաջող էր։ Հիմա մենք պետք է հարց տանք ամերիկացիներին՝ ինչո՞ւ նրանք մտափոխվեցին և ինչո՞ւ ուժի դիմեցին»,-ընդգծել է Թախթ-Ռավանչին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: