https://arm.sputniknews.ru/20260306/iranum-hh-despanutjany-dimel-en-2-hh-qaghaqaci-hajastan-veradarnalu-hamar-99581345.html
Իրանում ՀՀ դեսպանությանը դիմել են 2 ՀՀ քաղաքացի Հայաստան վերադառնալու համար
Իրանում ՀՀ դեսպանությանը դիմել են 2 ՀՀ քաղաքացի Հայաստան վերադառնալու համար
Sputnik Արմենիա
Ըստ ԱԳՆ–ի` Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել: 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T21:18+0400
2026-03-06T21:18+0400
2026-03-06T21:20+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
քաղաքացի
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
դեսպանատուն
պատերազմ
իսրայել
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99404417_0:84:1600:984_1920x0_80_0_0_26b4325b2ce1a59017cd2414c5d3fc12.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ՀՀ դեսպանությանը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Իրանում ՀՀ դեսպանությունն օրական ստանում է միջինում 15-20 հեռախոսազանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանի անցանելիությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով։Ընդհանուր առմամբ, Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել:Ընդգծվում է, որ բացի ՀՀ քաղաքացիներից, դեսպանությանն են դիմում նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Հայաստան մուտքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրանց տրամադրվում են համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ ուղղորդումներ։Միաժամանակ, դեսպանությունն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին՝ ըստ անհրաժեշտության Հայաստանի տարածքով դեպի իրենց երկրներ վերադարձի կազմակերպման հարցում։Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:ԱՄԷ-ից դեպի Օման վերջին 3 օրում ավտոբուսով 190 քաղաքացի է տեղափոխվել․ ՀՀ ԱԳՆ
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99404417_89:0:1512:1067_1920x0_80_0_0_eb1f15c5b871ec33644500a40f72e175.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, քաղաքացի, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դեսպանատուն, պատերազմ, իսրայել, ամն
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, քաղաքացի, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դեսպանատուն, պատերազմ, իսրայել, ամն
Իրանում ՀՀ դեսպանությանը դիմել են 2 ՀՀ քաղաքացի Հայաստան վերադառնալու համար
21:18 06.03.2026 (Թարմացված է: 21:20 06.03.2026) Ըստ ԱԳՆ–ի` Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ՀՀ դեսպանությանը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան։ Երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է, և դեսպանությունը նրա հետ գտնվում է մշտական կապի մեջ»,–հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշվում է, որ Իրանում ՀՀ դեսպանությունն օրական ստանում է միջինում 15-20 հեռախոսազանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանի անցանելիությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով։
Ընդհանուր առմամբ, Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել:
Ընդգծվում է, որ բացի ՀՀ քաղաքացիներից, դեսպանությանն են դիմում նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Հայաստան մուտքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրանց տրամադրվում են համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ ուղղորդումներ։
Միաժամանակ, դեսպանությունն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին՝ ըստ անհրաժեշտության Հայաստանի տարածքով դեպի իրենց երկրներ վերադարձի կազմակերպման հարցում։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: