00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:37
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
48 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:42
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ռուսական էներգակիրների պահանջարկի աճ է արձանագրվել

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2026
Բաժանորդագրվել
ՌԴ-ն շարունակում է համագործակցել Հնդկաստանի և Չինաստանի հետ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Մոսկվան ռուսական էներգակիրների պահանջարկի աճ է արձանագրել՝ կապված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հաստատել է, որ ԱՄՆ-ն Հնդկաստանին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթ գնել ծովում գտնվող տանկերներից: Բացի այդ, «Wall Street Journal» պարբերականը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Վաշինգտոնը մտադիր է Չինաստանին առաջարկել կրճատել Ռուսաստանից և Իրանից նավթի գնումները:
Մեկնաբանելով այս տեղեկությունները՝ Պեսկովը այսօր լրագրողներին ասել է, որ այդ թվում էներգառեսուրսների առևտրի ոլորտում Ռուսաստանը շարունակում է փոխգործակցությունը ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի հետ։
«Ռուսաստանն ի վիճակի է երաշխավորել բոլոր պայմանագրային մատակարարումների կայունությունը և մնում է նավթի և գազի հուսալի մատակարար, ընդ որում՝ ինչպես խողովակաշարերով, այնպես էլ հեղուկացված», - ընդգծել է Պեսկովը։
Մոսկվան տեսնում է, որ եվրոպացիներն արդեն մտածում են Ռուսաստանից հեղուկ բնական գազի ներկրման արգելքների երկարաձգելու հնարավորության մասին (ԵՄ երկրների համար ռուսական հեղուկ գազի ներկրման արգելքը ուժի մեջ կմտնի 2027 թվականի սկզբից, իսկ խողովակաշարային գազի ներկրման համար՝ 2027 թվականի աշնանից - խմբ)։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանն այլ կերպ օգնում Իրանին՝ նկատի ունենալով Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հայտարարությունը, թե Ռուսաստանն ու Չինաստանը Իրանին ցուցաբերում են քաղաքական և «այլ» աջակցություն, Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ Մոսկվան շարունակական երկխոսության մեջ է Իրանի ղեկավարության հետ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0