https://arm.sputniknews.ru/20260306/irani-haravum-amni-ev-israjeli-harvatsneric-arnvazn-20-mard-e-zvohvel-fars-99548551.html
Իրանի հարավում ԱՄՆ–ի և Իսրայելի հարվածներից առնվազն 20 մարդ է զոհվել. Fars
Իրանի հարավում ԱՄՆ–ի և Իսրայելի հարվածներից առնվազն 20 մարդ է զոհվել. Fars
Sputnik Արմենիա
Զոհվածների թվում են շտապօգնության 2 աշխատակիցներ։ 06.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-06T12:08+0400
2026-03-06T12:08+0400
2026-03-06T12:08+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99547203_1:0:1080:607_1920x0_80_0_0_b68505c4d76e589feaef294bac365804.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանի հարավում գտնվող Շիրազի արվարձանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով առնվազն 20 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։Զոհվածների թվում են շտապօգնության երկու աշխատակիցներ, որոնց մասին ավելի վաղ հայտնել էր Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/06/99547203_136:0:945:607_1920x0_80_0_0_379496a84f825a0c00937d4294ea80dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, զոհ
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, զոհ
Իրանի հարավում ԱՄՆ–ի և Իսրայելի հարվածներից առնվազն 20 մարդ է զոհվել. Fars
Զոհվածների թվում են շտապօգնության 2 աշխատակիցներ։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանի հարավում գտնվող Շիրազի արվարձանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով առնվազն 20 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։
Զոհվածների թվում են շտապօգնության երկու աշխատակիցներ, որոնց մասին ավելի վաղ հայտնել էր Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: